ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի- Sputnik. Այսօր՝ օգոստոսի 21-ին, Փարիզում կմեկնարկի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Գորգ կմտնեն հունահռոմեական 71-75-85-98 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Երեկ կշռման արարողությունից հետո հայտնի են դարձել նաև հայ ըմբիշների մրցակիցները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀԱՕԿ մամուլի ծառայությունից:
Վարշամ Բորանյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակչից, որտեղ կմրցի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Ղանեմի հետ։ Կարապետ Չալյանը (75 կգ) նույնպես կսկսի 1/16 եզրափակչից։ Նրա մրցակիցը Յուրիսանդի Էրնանդեսն է` Կուբայից։ Արթուր Շահինյանը (85 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի կորեացի Յու Պարկի հետ։
Օլիպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) ևս կմեկնարկի 1/16 եզրափակչից։ Ալեքսանյանի առաջին մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհն է։