ԵՐԵՎԱՆ,21 օգոստոսի — Sputnik. Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 21-ին, ժամը 11.20-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 24 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Մարվել է 20 ծխացող օջախ:
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից:
Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել Ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները: