ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում օգոստոսի 20–ի գիշերը կրակոցներ են հնչել:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Օգոստոսի 20-ին քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ գիշերը կրակել են իր տան վրա: Պարզվել է, որ անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել նշված քաղաքացու տան վրա, որի հետևանքով վնասվել են տան պատուհանների ապակիները և տան դիմաց կայանած մեքենան: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ»,-ասաց Ջանոյանը:
Ջանոյանը տեղեկացրեց նաև, որ կրակոցներ արձակած մարդը դեռ ոստիկանության կողմից չի հայտնաբերվել։
Ոստիկանության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր դեպքի հանգամանքները պարզելու և կատարվածը բացահայտելու ուղղությամբ: