00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանովը՝ «Ելքին». մակերեսային գիտելիքներ, թե՞ քաղաքական շոու

© Sputnik / Karen Yepremyan Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов
Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շոգ ամառը թեժ քննարկումներ է խոստանում: Ընդ որում, մինչև աշուն դրանք դժվար էլ մարվեն:

Դիանա Հարությունյան, Sputnik.

«Ելք» խմբակցության ավագանու անդամները նոր արշավ են սկսել՝ վերանվանակոչել Երևանի փողոցները: Լենինգրադյանն, օրինակ, Լեոնիդ Ազգալդյանի անունով:

«Մեկ-երկու գիրք ավել է պետք կարդալ»,- երիտասարդ գործընկերներին առաջարկում է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: «Առաջարկներից առաջ գոնե կարդան, ուսումնասիրեն, մասնագետներին հարցնեին: Ասում են` Չեխովի ու Տոլստոյի դպրոցներն էլ վերանվանակոչեք: Ո՞ւմ են նրանք խանգարում։ Մինչև աշուն ժամանակ կա, դեռ կհասցնեն կարդալ»,– շարունակում Շարմազանովը:

Улица Ленинградяна - Sputnik Արմենիա
Երևանում մինչև օրս կա Կատովսկու անվան փողոց. անվանափոխության հարցը թեժ է

Հիմա Ազգալդյանի ու Լենինգրադյանի մասին: Էդուարդ Շարմազանովը վստահ է` ինքն` Ազգալդյանն էլ դեմ կլիներ, եթե իրեն ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշ Լենինգրադը հակադրեին: Ավելին` եթե «Ելքի» անդամները խորը մտածեին, չունենային մակերեսային գիտելիքներ, վատ դրության մեջ չէին դնի իրենց ղեկավարներին: Զավեշտալին այն է, ըստ նրա, որ անփորձ գործընկերների առաջարկներին դեռ փորձառու ղեկավարները չեն արձագանքել:

«Լենինգրադն ու Ստալինգրադը հոմանիշներ են, ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշ: Եվրոպական շատ երկրներում կան Ստալինգրադի հրապարկներ, փողոցներ, Փարիզում կա մետրոյի Ստալինգրադ կայարան, Բրյուսելի գլխավոր փողոցներից մեկը Ստալինգրադի պողոտան է, Բոլոնիայի գլխավոր փոողոցն է Ստալինգրադի անվանը: Ստացվում է` Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան տոտալիտար համակարգեր են, իրենք էլ աչքերը բացել, ժողովրդավարական են դարձել»,-ասում է Շարմազանովը:

Առավել խորն է խնդիրը Միկոյանի դեպքում: Այն, որ սխալներ գործել է, նույն Մոսկվան է ընդունել. որդիներն արտաքսվել են, խնամին գնդակահարվել, բայց 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործչին միայն բոլշևիկի պիտակ տալ, Շարմազանովի համար ևս անգրագիտություն է: Վստահ է` եթե  Արտեմ և Անաստաս Միկոյանների մակարդակի գործիչներ ունենային, օրինակ, ադրբեջանցիները, հիմա աշխարհով մեկ էին արել:

Շարմազանովն ափսոսում է՝ Երևանում չկա Միկոյան եղբայրների արձան, չկան Գոհար Գասպարյանի,Սոս Սարգսյանի ու էլի շատ գործիչների անուններով փողոցներ, դպրոցներ: Կգա ժամանակը, կլինի, բայց ոչ խորհրդային հերոսների ու գործիչների հաշվին:

Լրահոս
0