ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Բոլոր չորս ենթադրյալ հանցագործները, որոնց ոստիկանությունը որոնում էր ահաբեկչություններին մասնակցություն ունենալու կասկածանքով, սպանված են։ Այս մասին գրում է El País թերթը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր աղբյուրը։
Խոսքը Յունես Աբույաակուբի, Մուսսե Ուքաբիրի, Սաիդ Ալաայի ու Մոհամմեդ Հիչամիի մասին է։
Ավելի վաղ թերթը գրել էր, որ վերջին երեքը սպանվել են Կամբրիլսում ահաբեկչությունից հետո։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ի երեկոյան Բարսելոնայի կենտրոնում միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն էր որակել։ Նախնական տվյալով` զոհվել է 13 մարդ, վիրավորների թիվը մի քանի տասնյակի է հասնում։