00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կբուժվե՞ն արդյոք Խոսրովի անտառի վերքերը

© Sputnik / Karen YepremyanПожар в Хосровском лесу
Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհված վերքերը շուտ չեն լավանա, իսկ դժբախտության մեղավորը մարդն է։ Անցած դարի ութսունականներին այս անտառի գլխին մեկ այլ սպառնալիք էր կախված, ու մեղավորը կրկին մարդն էր։ Բայց եթե այսօր Խոսրովը տուժել է հրդեհից, ապա այն ժամանակ սպառնալիք էր դարձել ջուրը։

Ինչի՞ մասին է խոսքը։ Հիդրոկուտակող էլեկտրակայանի մասին, որը որոշվել էր տեղակայել ոչ թե ապահով մի վայրում, այլ հենց Խոսրովի անտառում։

Ինչի՞ համար է այդ կայանը։ Իրականում` լավ նպատակի համար։ Հիդրոկուտակող էլեկտրակայանները էներգիա են կուտակում և անհրաժեշտության դեպքում այն վերադարձնում էներգահամակարգ` թուլացնելով պիկերն ու բեռնվածությունը։ Ազատ և Խոսրով գետերի ավազաններն էլ տվյալ պահին տեղին էին (մասնավորապես բարձրից թափվելու պատճառով), իսկ այն, որ կառույցը հարմարեցվում էր արգելոցի տարածքին, իհարկե, բոլորովին տեղին չէր։ Իսկ եթե ինչ-որ բանի ցանկությունը մեծ է, բայց այն իրագործել չի կարելի, ապա այդ ժամանակ ավելի է մեծանում ցանկությունն իրագործելու մղումը։

Ուրցաձորի բնակիչները Sputnik Արմենիային պատմել են «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհի մասին - Sputnik Արմենիա
Ուրցաձորցիներ. «Խոսրովի անտառը» հնարավոր էր փրկել, գյուղացիներն ու ԱԻՆ–ը ուշացան

Ինչպես սպասվում էր, առաջին հերթին աղմուկ բարձրացրին արգելոցի աշխատակիցները` «Խոսրովի» տնօրեն Արմեն Հունանյանի ղեկավարությամբ։ Կառավարությունում աղմկելն անիմաստ էր. հենց այդ կառույցն էր հաստատել նախագիծը, ԿԿ-ին դիմելն էլ ավելի մեծ անմտություն կլիներ, քանի որ առանց կուսակցության հավանության տալու կառավարությունն անգամ փռշտալ չէր կարող։ Այդ պատճառով էլ որոշեցին դիմել հասարակության օգնությանը, ինչն առանց թերթի հնարավոր չէր։ Բայց սովորական թերթը հարց չէր լուծի, կենտրոնական էր պետք, որն ուղիղ կապ չունենար տեղի իշխանության հետ։ Մի խոսքով, ընտրվեց «Իզվեստիան»։

Մասնագետների ներկայացրած բնապահպանական փաստարկներն ակնհայտորեն ավելի լուրջ էին, քան կառավարության էներգետիկ փաստարկները, և Նախարարների խորհուրդը ստիպված զիջման գնաց։ Վարչապետ Ֆադեյ Սարգսյանը, որի հետ լավ հարաբերություններ ունեի, այս անգամ խիտ նեղսրտեց իմ հոդվածից, բայց ժամանակի ընթացքում վարչապետի զայրույթը մարեց, էլեկտրակայանի հարցը փակվեց, իսկ «Խոսրովը» մնաց։

Հոդվածը մեծ արձագանք գտավ նաև Հայաստանից դուրս, և դա (հատկապես ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, հայտնի բուսաբան, լենինգրադցի Արմեն Թախտաջյանի միջամտությունը), մեծապես օգնեց գործին։ Եվ այսօր, երբ Ռուսաստանն իր թևավոր հրշեջ Իլ-76-ին ուղարկել է Հայաստան, ի՞նչ է նշանակում։ Որ ոտնձգություն է դրսևորել մեր անկախության նկատմա՞մբ։ Հարցն ուղղված է այն մարդկանց, որոնք փաստարկները թողած` ազգային պատկանելության ճշտումներ են անում։

Երկու խոսք Խոսրովի արգելոցի այն ժամանակվա մարդկանց մասին ունեցած անձնական հիշողություններից։

Ինչպես է ռուսական ինքնաթիռը մարում Խոսրովի անտառի հրդեհը - Sputnik Արմենիա
Ինչպես է ռուսական ինքնաթիռը մարում Խոսրովի անտառի հրդեհը. «Իլ-76»–ը` երկրում ու երկնքում

Արմեն Հունանյանը կարողացավ հավաքել ու իր շուրջ համախմբել ոչ մեծ թվով համախոհների, որոնք, նախևառաջ, մտածում էին հայրենիքի մասին, հետո նոր` սեփական անձի։ Երբ առաջին անգամ եղա արգելոցում, զարմացա այն խստությունից, որը ստիպում էր այնտեղ մշտապես կամ դեպքից դեպք այցելող մարդկանց ենթարկվել սահմանված կանոններին։

Ինձ հայտնի աշխատակիցներից մեկն ավագ անտառապահ Գագոն էր (ազգանունը, ցավոք, չեմ հիշում), որն ապրում էր մոր հետ։ Ապրում էին առանց էլեկտրականության, ճաշ էին պատրաստում կերոգազի վրա, նորություններն իմանում էին տրանզիստորային ռադիոընդունիչի միջոցով։ Ամեն ինչ արվում էր, որ կայծերը հրդեհի չվերածվեն։

Երևանից կամ Մոսկվայից բարձրաստիճան հյուրեր լինու՞մ էին։ Այո, լինում էին։ Այցելում էին Հունանյանի ու Գագոյի անխոնջ հսկողության տակ գտնվող տարածք, հյուրասիրության էին արժանանում արգելոցի մոտակայքում` հատուկ նախատեսված վայրում։ Չեմ հիշում մի դեպք, որը կապված կլինի հրդեհների, ջրհեղեղի, կենդանիների անկման կամ թռնչագրիպի հետ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Մոռացված անցյալն այս պահին շատ տեղին է հիշել։

Լրահոս
0