ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` Հայաստանն Արմենիա վերանվանելու առաջարկին։
«Հարգելով պարոն Բագրատյանին՝ պետք է նշեմ, որ դա անհաջող առաջարկ է. ի՞նչ է նշանակում Հայաստանը վերանվանենք Արմենիա։ Պետությունների ինքնանվանումները օրինաչափություն են, օրինակ՝ Սակարթվելուն Վրաստանն է, Հելլասը՝ Հունաստանը, Դոյչլանդը՝ Գերմանիան, Սկիպերիան՝ Ալբանիան, Մադիարորսագը՝ Հունգարիան, Միսը՝ Եգիպտոսը․․․ ու այսպես շարունակ։ Եվ վերջապես, մենք հայ Հայկ նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին։ Դրա համար էլ մենք կոչվում ենք հայ, իսկ երկիրը՝ Հայաստան»»,- Sputnik Արմենիային ասաց Շարմազանովը
Նշենք, որ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում նախօրեին մի ծավալուն գրառում էր հրապարկել` անդրադառնալով հայոց լեզվի խնդրին։
«Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է»,- գրառումը եզրափակել էր Բագրատյանը։