00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի ճակատագիրը. դե յուրե լուծարվեց, դե ֆակտո միավորվեց

© Sputnik / Armenuhi MkhoyanВысшая школа N3 в Гюмри
Высшая школа N3 в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց, ուսումնական հաստատության դպրոցի տարածքն ու ողջ նյութատեխնիկական բազան անհատույց փոխանցվեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին: Sputnik Արմենիան զրուցել է դպրոցի տնօրենի հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ կառավարությունը Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը լուծարելու մասին որոշմանը հավանության էր տվել օգոստոսի 17-ին։

Историко-археологический музей - заповедник Мецамор - Sputnik Արմենիա
Մեծամորում կբացվի հնագիտական այգի. դպրոցականները հնագետներ կդառնան

Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների թվի կրճատմամբ: 2016-2017 ուսումնական տարում դպրոցում սովորել է 141 աշակերտ, աշխատել է 39 մարդ, որից 21-ը՝ ուսուցիչ, 4-ը՝ վարչական, 14-ը՝ տնտեսական աշխատող:

Չնայած այն փաստին, որ դեռ ուսումնական տարեվերջին արդեն իսկ հստակ էր՝ Շիրակում որոշ ավագ դպրոցների լուծարման կամ միավորման գործընթացն անխուսափելի է, այս դպրոցի մասին չէր խոսվում, համենայն դեպս` բարձրաձայն։ Բայց փաստը մնում է փաստ, որ լավագույն շենքային պայմաններ ու նյութատեխնիկական բազա ունեցող դպրոցն ունի աշակերտական թվի լուրջ խնդիր: Սա այն պարագայում, որ դպրոցն ուներ բավական փորձաշատ մանկավարժական հանրույթ, իսկ աշակերտներն էլ միշտ աչքի են ընկել հանրապետական տարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում:

Խոսելով դպրոցի լուծարման անհրաժեշտության մասին՝ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը առանձնացրեց ամենակարևորը՝ աշակերտների թվաքանակն ու դրանից բխող ֆինանսական խնդիրները:

«2016—2017 ուսումնական տարում դպրոցում սովորել է 141 աշակերտ, իսկ եթե հաշվի առնենք շրջանավարտների թիվը, ապա այս պահի դրությամբ դպրոցն ունի 85 աշակերտ: Խնդիրը միայն թվաքանակի հետ է կապված: Կարծում եմ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ միայն մեր դպրոցը չի լինի նման գործընթացի մեջ, առաջիկա օրերին ականատես կլինեք նաև Գյումրու այլ դպրոցների միավորմանը, վերամիավորմանը կամ լուծարմանը»,-Sputnik Արմենիային վստահեցրեց Կարեն Դարբինյանը։

Նրա խոսքով` դպրոցը դե ֆակտո լուծարված չէ, պարզապես իրավաբանական տեսանկյունից ՊՈԱԿ-ը չէր կարող միանալ հիմնադրամին, և «լուծարվել» տերմինն այդ պատճառով է օգտագործվում, իսկ փաստացի այն միանում է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ին:

Այս քայլն, ըստ տնօրենի, թերևս եթե ոչ «լավագույն», ապա «տարբերակ» կարող է համարվել շատերի համար:

Նշենք, որ համալսարանի ռեկտորը, որը նախկինում ղեկավարել է մարզի կրթության վարչությունը և լավ տիրապետում է կրթական հաստատությունների ներուժին, խոստացել է, որ մանկավարժական հանրույթի կրճատումներ չեն լինի, ավելին` ավագ դպրոցի նախկին տնօրենը կղեկավարի միացյալ՝ թիվ 3 և համալսարանի ավագ դպրոցները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿարեն Դարբինյան
Директор старшей школы N3 в Гюмри Карен Дарбинян - Sputnik Արմենիա
Կարեն Դարբինյան

«Կարծում եմ` բուհի համար կարևոր է փորձառություն անցած, լավագույն մանկավարժական կադրեր ունեցող դպրոցի հետ միավորվելը: Սա նաև լավ հենարան է դպրոցի համար՝ լավագույն ավանդույթներ ունեցող բուհի հիմնադրամին միանալու: Հաշվի են առնվել նաև շենքային պայմանները»,- Sputnik Արմենիային վստահեցրեց Դարբինյանը՝ հավելելով «համալսարանը լավագույնին ձգտելով, միավորվեց լավագույնին»:

1937 թվականին կառուցված դպրոցը նախկինում կրել է Հովհաննես Թումանյանի անունը; Ուսումնական այս հաստատությունը մարզում առաջինն էր, որը վերակազմավորվեց ավագ դպրոցի: Այս պահին դպրոցի կարգավիճակի փոփոխությունը դեռ ծնողներին չի անհանգստացնում, տնօրենը վստահեցնում է ՝ բողոքներ չեն ստացվել:

Այն, որ մարզում բացի այս դպրոցից կլինեն նաև այլ դպրոցների վերակազմավորումներ կամ վերամիավորումներ, վստահ են բոլորը, բայց քանի դեռ չկա կառավարության որոշում, ոլորտի պատասխանատուները զգուշավորությամբ են խոսում այդ մասին:

Լրահոս
0