00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիհադ ողջ Արևմուտքին. որն է ահաբեկիչների հաջորդ թիրախը

© Sputnik / SputnikМесто оцепления. Теракт в Барселоне
Место оцепления. Теракт в Барселоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնարավոր էր արդյո՞ք կանխատեսել Բարսելոնայի ահաբեկչությունը։

Դիանա Հարությունյան

Իսպանիան, առհասարակ, Մադրիդն ու Բարսելոնան Եվրոպայի ամենաապահով վայրերից էին համարվում մինչև օգոստոսի 17-ը: Կատալոնիայում բոլորովին վերջերս ծայրահեղականների դեմ պայքար էր մղվում, անվտանգության ուժերը հատուկ աշխատանքներ էին տարել: Միայն թե, ինչպես ցույց են տալիս զարգացումները, գնալով ավելի բարդանում է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գործողությունները կանխատեսելը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իսլամիստների մարտավարության փոփոխության փաստն է արձանագրում.

Нонна Меликян - Sputnik Արմենիա
Հայ ուսանողուհին հազիվ է փրկվել Բարսելոնայի ահաբեկչությունից

«Եթե նախկինում ահաբեկչությունը պայթյուններն էին կամ ավտոմատներով կրակոցները, ապա հիմա, «Իսլամական պետության» առաջնորդի նախորդ տարի արած հայտարարությունից հետո, այլ բանի ականատեսն ենք դառնում: Աբու Բաքր Ալ Բաղդադին հայտարարեց՝ հնարավորինս անկանխատեսելի ու չհայտնաբերվող գործիքների անցեք: Դրանք մեքենաներն են, որ մխրճվում են մարդկանց մեջ, սուր գործիքները, որոնցով հարձակվում են մարդկանց վրա»,–ասում է փորձագետն ու ավելացնում`որքան պարզ, այնքան ավելի անկանխատեսելի:

Իրականում, ահաբեկիչներն անում են ամեն բան, ինչպես ասում են, մի քայլ առաջ լինելու համար: Ըստ Գրիգորյանի`դրանով երկու խնդիր են փորձում լուծել: Նախ՝ հավասարապես պայքարում են թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Արևմուտքում, հետո, որքան հնարավոր է, փորձում են հասնել Եվրոպական հասարակության բևեռացմանը:

«Կարծում եմ այս անգամ թիրախը Իսպանիան էր, քանի որ որոշ ժամանակ այդ երկիրը հայտարարեց, որ կոալիցիոն ուժերի հետ պայքարելու է Իսլամական պետության դեմ: Սա այդ հայտարարության պատասխանն էր»,–ընդգծում է Սարգիս Գրիգորյանը:

Փաստն այն է, որ որքան «Իսլամական Պետության» շուրջ սեղմվում է օղակը Մերձավոր Արևելքում, այնքան լայնորեն են նրանք գործում Արևմուտքում: Ավելին` հենց այս պետության առաջնորդներն են հայտարարում՝ Մերձավոր Արևելք գալ  պետք չէ խնդիրները լուծելու համար: Նիս, Լոնդոն, Բեռլին: Ստացվում է ահաբեկչությունից ապահովագրված չէ և ոչ մի պետություն: Անգամ «Իսլամական պետության» լիդերների փոփոխությունը էականորեն չի ազդում նրանց գործողությունների վրա:

«Վերջին երկու տարում բավականին լուրջ դեմքեր սպանվեցին: Արդեն մի քանի տասնյակ անգամ թաղել ու կենդանացրել են առաջնորդ Բաղդադիին: Բայց սա ոչ մի կերպ չի ազդում նրանց ծրագրերի վրա: Իսպանիայում զոհերն ավելի շատ կլինեին, եթե չլիներ անվտանգության աշխատակիցների լուրջ աշխատանքը: Բայց, ինչպես տեսնում եք, սա դեռ բավական չէ»,–ընդգծում է փորձագետը:

Իսլամիստներն ավելի պարզ ու չբացահայտվող գործիքների են անցնում։

Ո՞րն է լինելու ահաբեկիչների հաջորդ թիրախը: Ոչ ոք չունի այս հարցի պատասխանը: Ջիհադ հայտարարված է ողջ Արևմուտքին:

Լրահոս
0