Տարածքի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը, դերասանի կինն ու որդիները հակառակն են պնդում. հայրը վարկաբեկում ու սպառնում է երեխաներին։
Ոստիկանությունն ահազանգ ստացել է և պարզում է հանգամանքները։
Վահագն Սիմոնյանի նախկին քաղաքացիական կինը 2012թ-ից երեխաների հետ հեռացել է Սիմոնյանից և 2014թ-ին ամուսնացել «Ջամբոյի» սեփականատիրոջ` Արտյոմ Վարդանյանի հետ և երեխաների հետ բնակվում է Վարդանյանի տանը։
Դատարանի վճռով երեխաները հանձնվել են մոր խնամքին։