00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օշականի ճակատամարտի 190-ամյակը

© Шукаев Г.Ф.Военный лагерь на Кавказе
Военный лагерь на Кавказе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղիղ 190 տարի առաջ այս օրը`1827 թ.-ի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը: Այն ընթացել է պարսկական զորքերի և ռուսական զորաջոկատի միջև, որի կազմում կռվում էին նաև հայ կամավորները: Ճակատամարտն ավարտվել է ռուսական զորաջոկատի և հայկական կամավորների հաղթանակով:

1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում արյունահեղ մարտ է կայացել պարսից գահի ժառանգորդ Աբբաս Միրզայի բանակի և գեներալ Աֆանասի Կրասովսկու ղեկավարած ռուսական զորաջոկատի միջև, որն օգնության էր շտապում պարսիկների կողմից անսպասելի հարձակման ենթարկված և պաշարված Էջմիածնի վանքին: Պարսից բանակի թվաքանակն էր 30 հազար մարտիկ և 24 թնդանոթ, իսկ ռուսական ջոկատինը` 3 հազար մարտիկ և 12 թնդանոթ:

© Шукаев Г.ФՃակատամարտի պլան
План боя при д. Ушаган и монастыре Эчмиадзин 17 августа 1827 года - Sputnik Արմենիա
Ճակատամարտի պլան

Չնայած հակառակորդի թվային վիթխարի գերակշռությանը` ռուսական զինվորները, որոնց շարքերում մարտնչում էին նաև բազմաթիվ հայ կամավորներ, հետ մղեցին պարսիկների կատաղի հարձակումները, ճեղքեցին շրջապատման օղակը և հասան պաշարված Էջմիածին: Կրասովսկու ջոկատի հաջող անցմանը, բացի զինվորների ցուցաբերած աննախադեպ քաջությանը, նպաստեցին նաև ռուսական հրետանու գրագետ գործողությունները: Զորաջոկատի շարժման ողջ ընթացքում հրետանին կարողացավ զբաղեցնել առավել բարենպաստ բարձունքներ՝ հնարավորինս կասեցնելով հակառակորդի անդադար հարձակումները:

Կրասովսկու ջոկատի ճեղքման արդյունքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը փրկվեց վերահաս կողոպուտից և ավերումից, իսկ այն պաշտպանող սակավաթիվ գումարտակը, հոգևորականությունը, տեղի բնակիչներն ու հարյուրավոր վիրավոր զինվորներ` ոչնչացումից: Պարսիկների կորուստը կազմում էր մոտ 3 հազար զոհ և վիրավոր, ռուսական ջոկատինը` 1150 զոհ և վիրավոր:

Ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին 1834 թվականին Օշական գյուղի մերձակայքում, Էջմիածնից ոչ հեռու, ճարտարագետ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով և Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի ու արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ կանգնեցվեց հայկական տուֆից կառուցված հուշակոթող:

© Sputnik / Asatur YesayantsՕշականի ճակատամարտին նվիրված հուշարձան
Памятник «Героям Ошакана» в Армавире - Sputnik Արմենիա
Օշականի ճակատամարտին նվիրված հուշարձան

Օշականի մարտը բեկումնային եղավ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում: Սարդարապատի ամրոցի և Երևանի բերդի հետագա արագ գրավումը նշանավորեց Արևելյան Հայաստանի վերջնական ազատագրումը պարսկական լծից:

Լրահոս
0