00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթն ու Աստղիկն իրենց պարի միջոցով կներկայացնեն հայրենի Գյումրին ու Հայաստանը

© Sputnik / Алексей ТихомировУчастники конкурса "Ты Супер. Танцы!" из Армении Давид Айвазян и Астхик Мхитарян
Участники конкурса Ты Супер. Танцы! из Армении Давид Айвазян и Астхик Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը Մոսկվայում են և պատրաստվում են իրենց կյանքի ամենակարևոր ելույթին:

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik.

«Звездочка, звездочка, եկ մեզ մոտ», — փոքրիկները ձայն են տալիս շլացուցիչ ժպիտով աղջկան, որը դուրս է գալիս Մոսկվայի բարձրակարգ հյուրանոցներից մեկի վերելակից։ Հենց այս հյուրանոցում են տեղավորվել «Ты супер! Танцы» մրցույթի մասնակիցները: Աղջիկն արձագանքում է կանչին, բայց երեխաների հետ խոսում է մայրենի լեզվով` ասածը համեմելով տարբեր ժեստերով: Հարցնում եմ` որտեղից է ժամանել և պարզում, որ նա Հայաստանի ներկայացուցիչն է՝ Աստղիկ Մխիթարյանը:

«Փոքրիկները ոչ մի կերպ չէին կարողանում արտասանել Աստղիկ անունը, և ես անընդհատ ուղղում էի նրանց: Ես էլ որոշեցի անունը ռուսերեն թարգմանել` Звездочка: Հիմա աղջիկները միայն այդպես են անվանում Աստղիկին», — պատմեց երկու անուն ստացած մասնակցի և «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան մանկավարժ Շուշանիկ Ալեքսանդրյանը: Հենց նա է Մոսկվա բերել մանկատան սաներից երկուսին՝ Աստղիկ Մխիթարյանին և Դավիթ Այվազյանին:

Մինչ մենք խոսում ենք ուսուցչու հետ, Աստղիկը գնում է ընկերոջը փնտրելու, նրանք երկուսով հայկական ժողովրդական պար են ներկայացնելու «Ты супер! Танцы» մրցույթում: Հյուրանոցում ինչ-որ մեկին գտնելը հեշտ գործ չէ, քանի որ այստեղ մոտավորապես 150 երեխա կա: Նրանք ժամանել են Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության երկրների տարբեր անկյուններից:

«ТЫ СУПЕР!» ՊԱՐԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՆ - Sputnik Արմենիա
«Ողջույն, Մոսկվա՛». «Ты супер! Танцы» մրցույթի հայ մասնակիցներն արդեն Ռուսաստանում են

«Մենք եկել ենք Գյումրիից՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքից: Մեր քաղաքը շատ հարուստ է հայտնի մարդկանցով, այստեղ հայտնի գրողներ, դերասաններ, արվեստագետներ են ծնվել», — հպարտությամբ ասում է Շուշանիկ Ալեքսանդրյանը և պատմում իր սաների ճակատագրի մասին:

Դավիթն ու Աստղիկը 16 տարեկան են: Աստղիկը դեռ դպրոց է հաճախում, քանի որ 7 տարեկանում է դպրոց ընդունվել, իսկ Դավիթը սկսել է դպրոց հաճախել վեց տարեկանից: Այս տարի նա ընդունվել է Գյումրու գեղարվեստական ակադեմիայի թատերական արվեստի բաժին: Մանկատուն է եկել առաջին դասարանում, իսկ Աստղիկը «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանն է հայտնվել հինգ տարի առաջ:

«Աստղիկը մեծ եղբայր ունի, որն այժմ ծառայում է բանակում: Շատ հաճելի էր, երբ նա եկավ մեզ Մոսկվա ճանապարհելու, շատ էր անհանգստանում քրոջ համար», — ասում է ուսուցիչը:

Վերջապես գալիս է Աստղիկը, նրա հետ նաև` Դավիթը: Քանի որ մրցակիցները ռուսերեն չեն խոսում, Շուշանիկ Ալեքսանդրյանը դառնում է մեր թարգմանիչը:

«Մանկուց սիրել եմ պարարվեստը: Վեց տարեկան էի, երբ մայրս ինձ տարավ առաջին պարապմունքին, այդ օրվանից ես անդադար պարապում եմ: Մեծ ձեռքբերումներից մեկը մեր պարային խմբի ելույթն է Գյումրիում անցկացված Միջազգային պարային մրցույթում, այդ ժամանակ մենք առաջին տեղը զբաղեցրինք»,- հպարտությամբ պատմում է Դավիթ Այվազյանը:

Ասում է, որ «Ты супер! Танцы» մրցույթի մասին իմացել է մանկատան տնօրենի շնորհիվ: Նա է լրացրել դիմումները և խնդրել Դավթին ու Աստղիկին կատարել երկու պար, մեկը՝ գնչուական, մյուսը` լեզգինկա: Ընտրող հանձնաժողովը հավանել է նրանց պարը և հրավիրել Մոսկվա:

© Sputnik / Алексей ТихомировԴավիթ Այվազյան
Участник конкурса Ты Супер. Танцы! из Армении Давид Айвазян - Sputnik Արմենիա
Դավիթ Այվազյան

«Մենք մեծ հաճույքով եկանք Մոսկվա, որպեսզի ցույց տանք այն ամենը, ինչ կարող ենք», — ասում է Դավիթը:

«Մենք Մոսկվա ժամանեցինք ոչ միայն մեծ հաճույքով, այլ նաև մեր ազգի և քաղաքի պատիվը բարձր պահելու համար», — ավելացնում է Աստղիկ Մխիթարյանը:

© Sputnik / Алексей ТихомировԱստղիկ Մխիթարյան
Участник конкурса Ты Супер. Танцы! из Армении Астхик Мхитарян - Sputnik Արմենիա
Աստղիկ Մխիթարյան

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, կմիավորի Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն կտա։

Լրահոս
0