00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ տղամարդը մահացել է Մոսկվայի օդանավակայանում

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցАэропорт "Домодедово"
Аэропорт Домодедово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս գիշեր Մոսկվայից Երևան թռչել պատրաստվող տղամարդը մահացել է «Դոմոդեդովո» օդանավակայանում։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս գիշեր ՀՀ քաղաքացի է մահացել: Այս մասին «Московский Комсомолец»-ին հայտնել է օդանավակայանի ղեկավարության աղբյուրը:

57-ամյա տղամարդը դստեր հետ պետք է Երևան թռչեր, սակայն մոսկովյան ժամանակով 2:45-ին նա իրեն վատ է զգացել օդանավակայանի մեկնման սրահում: Տղամարդուն տեղափոխել են բուժկետ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է սուր սրտային անբավարարությունից:

«Դոմոդեդովոյի» մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան ասացին, որ այս փուլում որևէ բան ասել չեն կարող և խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Հայտնի է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից:

Լրահոս
0