ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 3-4 աստիճանով, 18-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում oգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 30-32, գիշերային ժամերին` 19-21 աստիճան տաքություն։