«Հայաստանը մեզ շատ է դուր եկել։ Այստեղ հյուրընկալ ու բարի մարդիկ են ապրում, մեզ դուր է եկել հարուստ բնությունը»,- Sputnik Արմենիային ասաց «Ուսպեխ» համույթի արտիստ Վսևոլոդ Չեռնյավսկին։
Նա իր ընկերների հետ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Հայրենականի զոհերին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։
Հայաստան ժամանած ռոստովցիները Հաղթանակի այգում երգեցին «Հայաստան» երգը։