ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ իրենց նկարահանող խումբը հարձակման է ենթարկվել։
«Սևանում հարձակվեցին մեր մեքենայի վրա։ Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել ու ոտքով հարվածել մեքենային»,- գրել է Նարինե Ղալեչյանը:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են, որ Նարինե Ղալեչյանը ոստիկանությունում է, այժմ համապատասխան գործողություններ են կատարվում, դեպքի հանգամանքները պարզվում են։