00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ԱԹՉ–ն հարված է հասցրել Բաքվի խնդրանքով. իսրայելական մամուլ

© AFP 2024 / JONATHAN NACKSTRANDИзраильский беспилотник IAI Heron
Израильский беспилотник IAI Heron - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելի երկու առաջատար պարբերականները հոդված են հրապարակել այն մասին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքն ապօրինի հարվածել է հայկական դիրքերին։ Երկրի պաշտպանության նախարարությունը քննություն է անցկացնում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է տեղեկություն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմի խնդրանքով ապօրինի կերպով իսրայելական անօդաչու թռչող սարք է օգտագործվել, հայտնում է հնագույն  Haaretz իսրայելական պարբերականը։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը համապատասխան հարցումով դիմել է պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանում, որը համակարգում է տեխնոլոգիաների արտահանումն ու պատասխանատու է ազգային անվտանգության համար։

Шуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Շփման գծում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ են գրանցվել

Կիրակի մեկ այլ հեղինակավոր թերթ` Maariv –ը, հոդված է  հրապարակել, որում նշում է, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական կոմերցիոն անօդաչուների վրա, ակնհայտորեն ցուցադրել է իր մշակումների արդյունավետությունը` հարվածելով Արցախի ռազմական դիրքերին։ Այսինքն` հարվածել է կենդանի թիրախներին։

Maariv–ը հիշեցնում է, որ համաձայն Իսրայելի պաշտպանության նախարարության, իսրայելական սպառազինման մատակարարներն իրավունք չունեն ուղիղ կամ անուղակի ձևով մասնակցելու ուրիշ երկրների տարածքում իրականացվող ռազմական գործողություններին, եթե չկա պաշտպանության նախարարության հատուկ կարգադրություն, որը բավականին հազվադեպ է տրվում։

Այդ տեղեկությունը ստուգելու համար Իսրայելի պաշտպանության նախարարություն հարցում ստացվել է, երբ Aeronautics Defense Systems–ի ներկայացուցիչները վերադարձել են Ադրբեջանից, որտեղ իրականացնում էին եզրափակիչ բանակցություններ հետախուզական Orbiter 1K ապարատի վերաբերյալ։ Համաձայն հրապարակման` ռազմական արտադրանքի փորձարկման ժամանակ ադրբեջանական կողմը խնդրել է ռումբն ուղղել դեպի հայկական դիրքեր։

Репетиция парада к 25-й годовщине независимости Армении. Армянский беспилотник - Sputnik Արմենիա
ԵՄ–ն Հայաստանին կսովորեցնի անօդաչու թռչող սարքեր արտադրել

Aeronautics Defense Systems–ն իր հերթին կտրականապես ժխտում է այդ տեղեկությունները, հայտարարելով, որ ընկերությունը երբեք չի փորձարկում իր արտադրանքը մարդկանց վրա։ Միևնույն ժամանակ ընկերության ներկայացուցիչները չեն ժխտում, որ նրանք իրոք հարվածել են հայկական դիրքերին, չնայած իսրայելական օպերատորների  առարկմանը, թե իրենք հանդես են գալիս բացառապես մատակարարի նախաձեռնությամբ։

Ինչպես հայտնում է Maariv–ը, օպերատորներն, անգամ բացահայտ սպառնալիքներ ստանալուց հետո, մի քանի անգամ կտրականապես հրաժարվել են իրականացնել ադրբեջանական կողմի պահանջը։ Այդ ժամանակ  անօդաչու թռչող սարքերի կառավարումն իրենց ձեռքն են վերցրել ընկերության թոփ-մենեջերները`փորձնական թռիչքն ավարտելով հայկական դիրքերին հարված հասցնելով։ Անօդաչու թռչող սարքն այդպես էլ չի կարողացել խոցել թիրախը և էական վնաս չի պատճառել։ Այնուամենայնիվ, ինչպես նշվում է Իսրայելի պաշտպանության նախարարություն ուղարկված հայտարարության մեջ` հարվածներից մեկը բաժին է հասել հայկական դիրքերից 100 կմ հեռավորության վրա գտնվող տարածքին։

Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սովորության համաձայն մեկնաբանություն չեն տալիս արտահանված ապրանքի վերաբերյալ։ Տեղեկատվությունը ստուգվում է համապատասխան կառույցներում, իսկ վերջնական որոշումն ընդունվում է ռազմական գերատեսչությունում։

Լրահոս
0