Մուշեղ Ղազարյան
«ՊՆ ուղղաթիռով, որն ունի 1,5 տոննա ջրի տարրա, կատարել ենք 9 թռիչք։ Որոշ չափով օգնեց, բայց, քանի որ եղանակը տաքացավ, այլևս հնարավոր չէ օգտագործել ուղղաթիռները, որովհետև, եթե ներքևում +38 աստիճան է, ապա վերևում` կրակի ազդեցության տակ, + 80–ի է հասնում»,–ասաց Ղազարյանը։
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի խոսքով` տվյալ պահին մարդկային ուժերով են փորձում կրակի դեմն առնել։
Ե՛վ ՊՆ, և՛ ոստիկանության զորքերը` փրկարարների և գյուղացիների հետ միասին, ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում։