00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեծամորի» յուրահատկությունը. հնագույն ոսկե իրեր և արքայական կնիք

© Sputnik / Aram NersesyanЭкспонаты музея "Мецамор": агатовая гирька в форме лягушки
Экспонаты музея Мецамор: агатовая гирька в форме лягушки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցանմուշների մեշ մասը թվագրվում են մեր թ. ա. XVI-XII դարի։ Դա հին բրոնզե կամ Լճաշեն–Մեծամորի դարն է։ Հենց այդ ժամանակ Մեծամորը կարևորագույն և խոշոր առևտրային և մշակութային կենտրոն էր այդ օրերի խոշորագույն պետությունների կողքին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Արարատյան դաշտավայրում գտնվող Մեծամոր հնագույն բնակավայրը, մի քանի դար շարունակ տարածաշրջանային նշանակության առևտրի, արդյունաբերական, գիտական և կրոնական կենտրոն էր։

Մ. թ. ա. III-I դարի խոշորագույն մետաղագործական համալիրն այստեղ բացվել է անցած դարի 70-80 թվականներին։

© Sputnik / Aram Nersesyan«Մեծամորի» ցուցանմուշներից
Экспонаты музея Мецамор: Золотые аппликации в форме львов - Sputnik Արմենիա
«Մեծամորի» ցուցանմուշներից

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը նշեց, որ Մեծամորի յուրահատկությունը նրանում է, որ այստեղ տասն անգամ ավելի շատ մետաղական և թիթեղյա իրեր են հայտնաբերվել, քան ամբողջ Առաջավոր Ասիայում։ Հայտնաբերված ցուցանմուշների ընդհանուր թիվը գերազանցում է 22 հազարը։

«Այստեղ հալեցնում էին անագ, պղինձ և բրոնզ էին ստանում, որն ուղարկում էին Եգիտոս և Բաբելոն։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ ամբողջ Առաջավոր Ասիայում չկային թիթեղյա հանքեր։ Այն բերում էին Բրիտական կղզիններից, Իսպանիայից, Բոհեմից, Աֆղանստանից։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Մեծամորը սերտ առևտրային կապեր ուներ այլ երկրների հետ», — ասաց Զաքյանը։

Հնավայրի նախկին փաքկի մասին վկայում են 1968 թվականին բացված արգելոց-թանգարանի ցուցանմուշները։ Դրանց շնորհիվ բացահայտվում է քաղաքի զարգացման ողջ ժամանակագրությունը` սկսած վաղ բրոնզե ժամանակաշրջանից, մինչև միջնադար, XVII դար։

© Sputnik / Aram Nersesyan«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից - Sputnik Արմենիա
1/3
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից
© Sputnik / Aram Nersesyan«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից. արքայական կնիք
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից. արքայական կնիք - Sputnik Արմենիա
2/3
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից. արքայական կնիք
© Sputnik / Aram Nersesyan«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից. ոսկյա մազակալ
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից. ոսկյա մազակալ - Sputnik Արմենիա
3/3
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից. ոսկյա մազակալ
1/3
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից
2/3
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից. արքայական կնիք
3/3
«Մեծամոր» թանգարանի ցուցանմուշներից. ոսկյա մազակալ

Հետաքրքիր է՝Մեծամորի թագավորական դամբարաններից հայտնաբերվել են հազվագյուտ իրեր` իշխանության սիմվոլներ Բաբելոնից և Եգիպտոսից։ Նրանց շրջանում ամենանշանավորն ու եզակին ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է, որի վրա կա Բաբելոնի թագավոր Ուլամ Բուրարիշի սեպագիր արձանագրությունը, ով իշխել է մ. թ. XVI դարի վերջում: Յուրահատուկ է նաև գլանաձև սարդոնիքսե կնիքը, որը 3,7 հազար տարեկան է։ Կնիքի վրա առկա եգիպտական հիերոգլիֆները վկայում են, որ այն պատկանել է բաբելոնյան Կուրիգալզուին տիրակալին:

Մ. թ. ա. XVI-XV դարերում Եգիպտոսն ու Բաբելոնը կռվել են կելտերի հետ, և այդ երկրների իշխանությունները ձգտում էին դաշինք ձևավորել Հայաստանի հետ, որը կարող էր նրանց պղնձով ապահովել։

«Բաբելոնի և Եգիպտոսի տերերը հայոց թագավորներին տարբեր իրեր էին ուղարկում, որոնք իշխանություն էին խորհրդանշում։ Հայաստանը նրանց կարող էր աջակցել կելտերի հետ պատերազմի ընթացքում՝ մատակարարելով նրանց պղինձ և, ամենայն հավանականությամբ, ձիեր»,— պատմում է նա։

Ցուցանմուշների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իրերը «Ոսկե ֆոնդից»։ Նրանց շարքում է հնագույն ոսկե զարդը, որը հայտնաբերվել է Հայաստանի տարածքում։ Այն մազերի զարդ է և թվարագրվում է մ. թ. ա. երրորդ հազարամյակի առաջին կես, այսինքն՝ զարդը 4,7 հազար տարեկան է։ Թանգարանի ղեկավարի խոսքերով՝ զարդը հայտնաբերվել է մանկական դամբարանում։ Նա կշռում է 5,5 գրամ։

«Յուրահատուկ են նաև արծաթե գոտիները ՝ առյուծաձև ոսկե փորագրություններով։ Հետևի մասում փորագրված է արևը՝ որպես ժամանակի խորհրդանիշ։ Իսկ կիսալուսնաձև ոսկե իրերը հայտնաբերվել են միայն Մեծամորում»,— ասել է Զաքյանը։

 

Լրահոս
0