00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շավարշ Քոչարյան. «Աշխարհն այլևս սև ու սպիտակ չէ»

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян. Заседание Правительства РА 09.03.2017
Шаварш Кочарян. Заседание Правительства РА 09.03.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհն առաջվա պես սև ու սպիտակ չէ, այսօր լրագրողներին ասել է Շավարշ Քոչարյանը` համոզմունք հայտնելով, որ հայաստանյան դիվանագիտությունը պետք է առաջնորդվի իր շահերով` անկախ այս կամ այն երկրի նակատմամբ կիրառված պատժամիջոցներից։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ–ի հիմանական առաքելությունն է, որ կողմերի միջև որոշակի համաձայնության հասնի ու ռազմական գործողությունների վերսկսումը կանխի, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Այսօր իրենք կենտրոնացած են երկրորդի վրա` շատ լավ հասկանալով, որ այդ դաշտում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է բացառապես Ադրբեջանի քաղաքականության պատճառով»,– ասաց Քոչարյանը։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն սեպտեմբերին

Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը՝ լինի Արցախի հետ շփման գծում թե Հայաստանի հետ սահմանին, հայտարարեց Շավարշ Քոչարյանը։

Արցախի հետ շփման գծում այժմ, թեև հարաբերականորեն անդորր է, բայց միջադեպեր տեղի են ունենում թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի հետ սահմանին։

«Այդ ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խնդրի խաղաղ լուծմանը և նախկինի պես հույս ունի այն ուժով լուծել»,- ասաց Քոչարյանը։

Իրանի նախագահի հայտարարությունը Արցախի հարցում ուժային լուծումը բացառելու մասին Շավարշ Քոչարյանը դիտարկում է որպես մեսիջ Ադրբեջանին և որպես Հայաստանին մոտենալու հաստատում։

Президент США Дональд Трамп встретился с лидерами ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա
Թրամփը ստորագրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

«Առանց այդ էլ ակնհայտ է, որ մեր երկու բարեկամ հարևան պետությունները, որոնց հետ մենք անմիջական սահման ունենք` Իրանն ու Վրաստանը, շահագրգիռ չեն, որպեսզի տարածաշրջանում ապակայունացում լինի։ Դրանում մենք բազմիցս համոզվել ենք և՛գործով, և՛ խոսքով, և շատ պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ դա բխում է իրենց շահերից»,– ասաց ԱԳ փոխնախարարը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, Շավարշ Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է քաղաքական և, հատկապես, տնտեսական հարաբերություններ պահպանի բոլոր երկրների հետ` անկախ նրանց արտաքին կողմնորոշումից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, Շավարշ Քոչարյանը չի թաքցնում` դրանք որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա, բայց դա առիթ չէ այդ երկրների հետ հարաբերությունների վերանայման։

«Ես հիշեցնեմ այն իրավիճակը, երբ շատ խորը առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ–ը, նույնիսկ կային այնպիսի պատկերացումներ, որ կարող են ռազմական գործողություններ սկսվել, մենք այն ժամանակ որևէ ընտրություն չենք կատարել, մենք ազնիվ ենք եղել մեր տեղում, ունեցել ենք հարաբերութուններ և՛ ԱՄՆ–ի, և՛ Իրանի հետ»,– ասաց Քոչարյանը` հավելելով, աշխարհն այսօր այլևս սև ու սպիտակով չի կառուցվում, յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով։ Բայց կարևոր է նաև միջազգային խաղի կանոնների պահպանումը, հիշեցրեց փոխնախարարը։

Լրահոս
0