00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեբեդի վրա կկառուցվի նոր ՀԷԿ. կառավարությունը գումարն է փնտրում, բնապահպանները` նախագիծը

© Photo : Интер РАО ЕЭССевано-Разданский каскад ГЭС
Севано-Разданский каскад ГЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կկառուցվի հերթական ՀԷԿ–ը, այս անգամ Դեբեդի վրա։ Կառավարությունը համաձայն է և մտածում է ֆինանսներ գտնելու մասին։ Բնապահպանները նախագծին ծանոթ չեն, բայց ունեն որոշակի մտավախություններ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Դեբեդ գետի վրա կկառուցվի «Շնող» ՀԷԿ–ը։ ՀԷԿ–ի կառուցման որոշումն այսօր հաստատվեց կառավարության նիստում։

Ներկայացնելով ծրագրի անհրաժեշտությունը` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, որ Դեբեդ և Արաքս գետերի ռեսուրսները մնում են թերօգտագործված, մինչդեռ կառավարությունը նպատակ ունի ներքին միջոցների օգտագործմամբ հասնել էներգետիկ անվտանգության։

Նախագծի համաձայն`ՀԷԿ–ը շահագործման հանձնվելուց հետո կարտադրի Հայաստանի ներքին սպառման էլեկտրաէներգիայի մոտ 5 %-ը։  «Շնող»–ի ու արդեն արտոնված մի շարք այլ ՀԷԿ–երի կառուցումից հետո, նախարարի խոսքով, դրանց արտադրած էլեկտրաէներգիան կապահովի ներքին սպառման գրեթե կեսը։

Наира Наапетян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փոքր ՀԷԿ-երի բնապահպանական ապագան

Ինչ վերաբերում է ՀԷԿ–ի հնարավոր բնապահպանական ազդեցությանը`նախարար Մանուկյանը վհատեցրեց, որ այն համապատասխանում է բնապահպանների ներկայացրած պահանջներին։

«ՀԷԿ–ն իրենից կներկայացնի ժամանակակից, բարդագույն ինժեներական կառույց, որը կհանգեցնի այնպիսի ինժեներական լուծումների, որոնք այն կդարձնեն ժամանակակից սարքավորումներով հագեցած և բնապահպանական տեսանկյունից հնարավորինս անվտանգ էներգաարտադրական գեներատոր»,– ասաց նախարարը։

Բնապահպանները, սակայն, կառուցվելիք ՀԷԿ–ի անվտանգությանն առայժմ չեն վստահում։ Այն պարզ պատճառով, որ ծանոթ չեն նախագծի մանրամասներին։ Ու թեև նախագիծը կառավարության նիստում ներկայացնող նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարեց, որ այն քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, և ստացվել է 500–ից ավելի առաջարկություն, որոնց մեծ մասը ներառվել է ծրագրում, բայց բնապահպան Ինգա Զարաֆյանը հայտարարում է` իրենք նախագիծը չեն տեսել։

«Ինչպես միշտ մեզ մոտ ամեն ինչ հակառակն է արվում։ Փոխարենը սկզբից նախագիծը ներկայացվի, քննարկվի և հասկանանք` որքանով է այն լավը կամ վատը, միանգամից կառավարության որոշումն է կայացվում։ Մինչդեռ, դա պիտի լիներ վերջում»,– մեզ հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանը չի բացառում, որ կառավարությունն իրոք մտադիր է այս ՀԷԿ–ում ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել, բայց քանի դեռ ծրագիրը չկա, ձեռնպահ է մնում կարծիք հայտնելուց։ Իսկ նախկին փորձը որևէ լավատեսություն չի ներշնչում։

«Այն, ինչ մենք տեսել ենք փոքր ՀԷԿ–երի օրինակների վրա, կարող ենք ասել, որ և՛ նախագծերը, և՛ տեխնիկական սարքավորումները, որ կիրառվել են, որևէ կերպ չեն կարող նոր տեխնոլոգիաներ համարվել»,– ասաց բնապահպանը։

Ի դեպ, Ինգա Զարաֆյանը նաև հավելեց, որ Դեբեդ գետն արդեն իսկ այն աստիճան է աղտոտված քիմիական նյութերով, որ դրա վրա կառուցված փոքր հիդրոկայանների սարքավորումները քայքայվում ու շատ արագ փչանում են։

«Մենք ունենք արդեն մի դեպք, երբ փոքր ՀԷԿ–ի տնօրինությունը դիմել է սարքավորումների վերանորոգման վարկ ստանալու համար, մասնագետները եկել են, նայել, տեսել են Դեբեդ գետի ջրի բաղադրությունը և մերժել են` ասելով, որ որքան էլ վերանորոգում արվի, գետում առկա քիմիական միացությունների պատճառով մի երկու-երեք տարում դրանք դարձյալ կքայքայվեն»,– պատմում է Զարաֆյանը։

Ի դեպ, Դեբեդի վրա ՀԷԿ–ի կառուցման ծրագիր մշակվել է դեռևս խորհրդային շրջանում` 1960-ականներին։ Անկախացումից հետո, 1998թ–ին ՀՀ իշխանությունը դարձյալ անդրադարձավ այս ծրագրին և ԱՄՆ ՄԶԾ ֆինանսական աջակցությամբ կազմեց «Շնող» ՀԷԿ–ի կառուցման նախագիծը։ 2007 և 2011թթ–ին կառավարությունը որոշումներ է կայացրել ծրագիրը կյանքի կոչելու մասին` առանց պետական միջոցների, բացառապես արտաքին աղբյուրերի ներգրավմամբ։ Բայց ֆինանսներ չեն գտնվել և ծրագիրը մնացել է թղթի վրա։

Այսօր կառավարությունը մտադիր է ՀԷԿ–ի կառուցումն իրականացնել պետություն–մասնավոր համագործակցությամբ` «Հայաստանի ներդողների ակումբ» հիմնադրամի հետ համատեղ։

Նախնական հաշվարկով նախագիծը կարժենա 150-180 մլն դոլար։

Լրահոս
0