Աշոտ Մանուկյան
ՀՀ կառավարությունը մտադիր է մինչև 2035 թ.–ն էլեկտրաէներգիայի գործող սակագինը չթանկացնել, այսօր կառավարության նիստում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ Բայց դրա համար նախ պետք է ստեղծվի կայունացման հիմնադրամ, իսկ այն ստեղծելու համար պետք է համապատասխան միջոցներ գտնել։
Առաջիկա 18 տարիներին Հայաստանի էներգետիկ զարգացման տեսլականն ու էներգետիկ անվտանգության ապահովման հիմնական կետերը ներկայացված են լինելու «2035 էներգետիկ հայեցակարգում», որը նախարարը խոստացավ կառավարությանը ներկայացնել մինչև սեպտեմբեր։