ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ներկայումս Թուրքիայում ապօրինաբար ապրում և աշխատում է շուրջ 150 հազար հայ, 100 հազար վրացի, տասնյակ հազարավոր աֆրիկացիներ, մի շարք իրանցիներ, ղազախներ, թուրքմեններ և արաբներ:
Ապօրինի ներգաղթյալներից բացի, երկրում ևս մոտ երեք միլիոն սիրիացի փախստական է ապրում:
Անօրինական ներգաղթածների աճող քանակության պատճառով հարևան երկիրը ավելի կոշտ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում, հաղորդում է «Սաբահ» թերթը: