Երեքշաբթի երեկոյան զբոսաշրջիկների և տեղացիների սիրելի հանգստավայր Մթածմինդա լեռան վրա, միանգամից մի քանի հատվածներում հրդեհ է բռնկվել։ Գիշերային մթության ֆոնին կրակին վառվռուն լեզվակները տեսանելի էին քաղաքի տարբեր վայրերից։ Քաղաքի ամբողջ հրշեջ մեքենաներն ու հրշեջները ներգրավվել են հրդեհի մարման գործընթացում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել տեղայնացնել կրակը, հաղորդում է Sputnik Գրուզիան։
Հիմա հրդեհի հիմնական օջախները տեղայնացվել են։ Հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն։