ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 8-ից 9-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2156 կգ կանեփի վայրի աճած զանգված:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 2 հրազեն, տարբեր տրամաչափի 148 փամփուշտ, 2 նռնակ: