00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է արդյո՞ք քիմմաքրմանը մաքրություն

© carpet.vidalondonХимчистка
Химчистка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
30% զեղչ. հաճախորդներին ներգրավելու նոր միջոց է։ Այդ քայլին դիմում են ոչ միայն մեծ սուպերմարկետները և հագուստի ֆիրմային խանութները, այլ նաև քիմմաքրման կենտրոններ։ Զեղչեր ծառայությունների լայն տեսակու վրա առաջարկում է Երևանի համարյա ամեն երկրորդ քիմմաքրման կենտրոն։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Նոր հաճախորդների որոնման գործում քիմմաքրման կենտրոնները ակտիվ ներդրում են զեղչային համակարգը։ Իսկ 40 և ավելի մեծ տարիքի մարդիկ չեն սիրում նման կենտրոնները, չնայած` աշխարհում առաջին քիմմաքրման կենտրոնը հայտնվել է նրանց ծնվելուց առաջ։

Магазин напитков в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի «Ջրերի խանութների» հետքերով

«Չենք դիմել և չենք պատրաստվում դիմել։ Պետք է կարողանալ խնայել, իսկ ջահելները դա չեն կարող։ Մաքրման միջոցները կարելի է գնել խանութից, մի քիչ աշխատել տունը և ինքնուրույն մաքրել` լինի դա վերարկու թե ծածկոց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում բնակվող Հեղինեն։

Պարզվեց, որ Հեղինեի նմանները Երևանում շատ են։ Նրանք 40-ից բարձր կանայք են, որոնք կարծում են, որ տան պայմաներում լվածք անելը ոչ միայն ավելի արդյունավետ է (քիմմաքրման կենտրոնում այն կարող են փչացնել), այլև թույլ է տալիս խնայողություն անել։

Մի քանի տարի առաջ քիմմաքրումը բացարձակ ակտուալ չէր, բայց այսօր պատկերն ուրիշ է։ Վերջին 10 տարիներին Հայաստանում բացվեց մի քանի խոշոր ցանց, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ավելի շատ հաճախորդ ներգրավեն։ Քիմմաքրման համար պասիվ սեզոն համարվող ամառն այս տարի ամենաակտիվը դուրս եկավ։ Եվ պատճառը, իհարկե, զեղչերի մեջ է։ Քաղաքում շատ են տարբեր գովազդային վահանակներ, որոնք հայտնում են զեղչերի մասին։ Համացանցում նույն պատկերն է։

Զեղչերը տարբեր են լինում

«Կաշվե բաճկոնի մաքրումը կարժենա 6500 դրամ (մոտ 13,5 դոլար), բայց եթե բերեք նաև անդրավարտիք կամ վերնաշապիկ (մոտ 1000 դրամ), ապա վերնաշապիկի համար կգործի 27% զեղչ»,- ասել է Երևանի քիմմաքրման կենտրոններից մեկի աշխատողը։

Ստացվում է, որ մաքրել, արդուկել և թարմություն հաղորդել միանգամից երեք կտոր շորին կարժենա 6000 դրամ (մոտ 13 դոլար)։ Տան պայմաններում այդ գործընթացը կարժենա նույն գումարը կամ ավելի շատ։ Առաջին հերթին, ամեն մարդ չգիտի՝ ինչպես ճիշտ հոգ տանել շորին և կարող է փչացնել այն, երկրորդ՝ եթե հաշվի առնել լույսի, ջրի, գազի և  մաքրող միջոցների ծախսը, ապա ավելի թանկ կստացվի։

Բայց մինչ մեծերը չեն ցանկանում ընդունել դա, ջահելները օգտվում են այդ ծառայություններից։ Ժամանակները փոխվել են։ Այսօր մարդիկ ավելի շատ են զբաղված և ժամանակ չունեն լվածք անել տունը կամ օգտագործել պապերից եկած մեթոդները, որպեսզի մաքրեն շորերը»,– Sputnik Արմենիա հետ զրույցում ասաց Երևանի քիմմաքրման կենտրոններից մեկի աշխատող Աննան։

Պարզվեց, որ դեռ կան մարդիկ, որոնք ցանկանում են վերարկուն մաքրել գինու քացախով` տունը։

Առաջին քիմմաքրումը

Վարկածներից մեկի համաձայն՝ առաջին մաքրման կենտրոնը բացել են Ֆրանսիայում 1855 թվականին։ Փարիզի ներկման կենտրոնի սեփականատեր Ժան–Բատիստ Ժոլլին հանկարծակի սփռոցի վրա  սկիպիդար է լցնում։ Նա նկատում է, որ լուծույթը գոլորշիացել է, իսկ սփռոցն ավելի մաքուր է դարձել։ Շուտով իր որդու հետ նա սկիզբ է դրել շորերի մաքրման գործին։

Продажа хлеба в России - Sputnik Արմենիա
Եկատերինբուրգից հայ գործարարը «բարի գործ» է անում թոշակառուների համար

Ամերիկացինները քիմիական մաքրման հայտնաբերող են համարում Թոմաս Ջենինգսին։ 1820 թվականին նա արդեն առաջարկում էր լաքանները հագուստից հեռացնելու ծառայություններ։

Հայաստանում քիմմաքրումը հայտնվել է 20–րդ դարի երկրորդ կիսամյակում։ Առաջին հայացքից այդ պասիվ բիզնեսը թափ է առնում մեր երկրում։ Խոշոր քիմմաքրման կենտրոնները կուլ տվեցին փոքրերին։

«Մեր շահույթն առաջանում է ընդունած հագուստի թվի տոկոսներից, որոնք հաշվարկվում են ամեն ամսվա վերջ»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հատնել է նման կենտրոնում աշխատող Նինելը։

Հայկական ծրագրավորների կողմից հորինված հատուկ հավելվածը մի քիչ դժվարացնում է նման փոքր կետերի աշխատանքը։ Հավելվածի միջոցով կարելի է մի քանի րոպեում կանչ կատարել մասնագետին, որը ձեր հագուստը կտանի տնից և ձեզ համար հարմար ժամանակ մաքրած տուն կբերի։

Ի՞նչ շորեր չի կարելի հանձել քիմմաքրման

Պարզվում է` այստեղ էլ սահմանափակումներ կան։ Իրենց հարգող ընկերությունները չեն ընդունի վառ ներկած շորեր, ինչպես նաև չեն ընդունի մետաքսից կամ ատլասից շորեր։

Русская версия

Լրահոս
0