ԵՐԵՎԱՆ, 8 Օգոստոս — Sputnik. 2017 թվականի օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում է ոստիկանության կայքը:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա ճանապարհահատվածներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
© police.amԱռաջարկվող փոփոխության գծանկարը
Առաջարկվող փոփոխության գծանկարը
© police.am