00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական գործեր ոստիկանների նկատմամբ` խոշտանգում և բռնություն կիրառելու համար

© Sputnik / Asatur YesayantsПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրեական գործեր են հարուցվել ոստիկանության որոշ աշխատակիցների հանդեպ` խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 8 Օգոստոս — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Այսպես, Երևանի բնակիչ Ռ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի  հունիսի 19-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, որտեղ նույն բաժնի մի քանի աշխատակիցներ իրեն ծեծի են ենթարկել, հայհոյել և նվաստացրել` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարված գողությունները: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում Ռ. Հ.-ին ծեծի ենթարկելու մասին Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև վերջինիս մայրը` Ա. Ա.-ն:

Армянский драм - Sputnik Արմենիա
Ոստիկանի հանդեպ քրեական գործ է հարուցվել` կեղծ փողեր իրացնելու փորձի մեղադրանքով

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ. Հ.-ն նաև հաղորդում է տվել ոստիկանության մեկ այլ բաժնի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ: Մասնավորապես, Ռ. Հ.-ն հայտնել է, որ 19.05.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ժամանած Էրեբունու բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նշված բաժնի կողմից սպասարկվող տարածքում իր կողմից չկատարված գողությունները:

Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0