00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ տաքսիստները կդիմեն դատարան

© Sputnik / Asatur YesayantsТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաքսիստները պատրաստվում են հայցային դիմում ներկայացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի դեմ։ Տրանսպորտի նախարարությունը անարդար է վարվում տեղացի տաքսիստների հետ, կարծում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հայաստանի տաքսիստները պատրաստվում են դատի տալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։

Աղմուկը բարձրացավ, երբ մասնավոր տաքսիստներին շուկայից սկսեցին դուրս մղել խոշոր կազմակերպությունները, որոնք օնլայն–տաքսի ծառայություն են մատուցում։

Руководитель сервиса Яндекс.Такси Тигран Худавердян - Sputnik Արմենիա
Երևանն ամենաառաջադեմ քաղաքներից է «Յանդեքս.Տաքսի» ծառայության համար

«2015 թ. տաքսիների լիցենզավորման նոր կարգ է գործում, որ յուրաքանչյուր վարորդ ամսական պետք է վճարի 12 հազար դրամ, բայց զուգահեռ աշխատում են օնլայն տաքսիներ, որոնք ընդհանրապես լիցենզավորման գումար չեն վճարում: Պարզից էլ պարզ է, որ նրանք ապօրինի դաշտում են: Եթե նրանք չեն վճարում, մենք էլ չենք վճարի, արդեն քանի ամիս է այս վիճակն է», – ասել է Հովհաննիսյանը Հայաստանի օնլայն լրատվամիջոցներից մեկին։

Հայաստանի տրանսպորտի նախարարությունում զբաղվում են այդ հարցով, սակայն դեռ չեն շտապում մեկնաբանել։ Sputnik Արմենիայի թղթակցին տեսչության մամուլի ծառայությունում հայտնեցին, որ այդ հարցին կկարողանան պատասխանել միայն այն ժամանակ, երբ նախարարն արձակուրդից վերադառնա։

Մասնավոր տաքսիների վարորներն արդեն մի քանի տարի է բողոքում են, դեռ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ժամանակներից։ Առաջին բողոքն ուղղված էր 2015 թվականի փետրվարի 1–ին ուժի մեջ մտած տաքսիստների պարտադիր լիցենզավորման մասին օրենքի դեմ։

Տաքսիների վարորդներն այն ժամանակ նշում էին, որ լիցենզիա ստանալը, հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ գործընթացները (գազի սարքավորման տեղադրման մասին ակտ, տաքսու նշան, վարորդի հեռախոսահամարով գովազդ, հաշվիչ և այլն.), կարժենա 50 հազար դրամ։

Իսկ 12 հազար ամենամսյա վճարումը բյուջե ներկայիս պայմաններում ուժերից վեր բեռ է։ Ավելացել են կարմիր գծերը, պարտադիր ապահովագրությունը, խախտումները գրանցող տեսախցիկները, թանկացել են պահեստամասերը և այլն։

Իրավիճակն ավելի խորացավ, երբ հայկական շուկա եկան օնլայն–տաքսիները, որոնք նույն ծառայություններն են մատուցում, բայց ավելի էժան սակագներով։

Լրահոս
0