00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան, վախենալով ԽՍՀՄ–ից, ընկել էր ԱՄՆ–ի գիրկը

© Sputnik / Անցնել մեդիապահոցЯлтинская конференция
Ялтинская конференция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից պատմության ամենասարսափելի հանցագործությունը մարդկության դեմ գործել է ԱՄՆ–ն, երբ ուղիղ 72 տարի առաջ իրականացրել է Հիրոսիմայի (օգոստոսի 6–ին) ու Նագասակիի միջուկային ռմբակոծումը` ընդհանուր առմամբ ոչնչացնելով ճապոնական քաղաքների մոտ 220 հազար բնակչի։

Վիճակագրությունը ցույց է տվել, որ այդ միջազգային ողբերգության զոհերի ընդհանուր թիվը 2013 թվականի դրությամբ հասել է գրեթե կես միլիոնի, քանի որ հաջորդող մի քանի տարիների ընթացքում ռմբակոծումից փրկված բազմաթիվ ճապոնացիներ են մահացել ճառագայթային հիվանդությունից, իսկ ճառագայթումից առաջացած ուռուցքաբանական հիվանդությունները մինչ այսօր ակտիվ են։

Ինչու՞ ԱՄՆ–ն այդպես դաժան վարվեց Ճապոնիայի հետ

Ընդունված է համարել, որ ԱՄՆ–ն պարզապես ցանկանում էր ցուցադրել իր հզորությունը Խորհրդային Միությանը, որը հաղթական քայլով անցել էր Արևմտյան Եվրոպայով ու հասել մինչև Գերմանիայի կեսը։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թուրքիայի քաղաքական խաղն ու նեղացած կեցվածքը սկսում է անհանգստացնել Արևմուտքին

Ասում են նաև, որ ամերիկացիները փորձում էին հնարավորին շուտ ծնկի իջեցնել Ճապոնիային, քանի դեռ հաղթողների բանակը չէր հասցրել իր հիմնական ուժերը Հեռավոր Արևելք տանել։ Չէ՞ որ այն ժամանակ վտանգ կար, որ Ճապոնիան կարող է ստորագրել ոչ թե ԱՄՆ–ի, այլ ԽՍՀՄ–ի ռազմական գործողությունների դադարեցման պայմանագիրը։ Եվ այդ ժամանակ հարց էր առաջում` արդյո՞ք հենց նույն ճապոնացիները չէին ընտրի այլ` ասենք, սոցիալիստական զարգացման ուղին։ Ու այդ ժամանակ ներկայիս ամերիկյան ռազմակայանների փոխարեն այնտեղ խորհրդայինները տեղակայված կլինեին։

Ճիշտ է` Պոտսդամում պայմանավորվածություն կար, թե ում է հանձնվում Ճապոնիան, բայց երբ հանկարծ պարզվեց, որ Խորհրդային երկրի «ձեռքերը» Երկրորդ Համաշխարհայինի արդյունքով ոչ միայն Ճապոնիային, այլ նաև Փոքր Ասիային են հասնում։ Դա հնարավորություն կտար հսկել 4 ծով ` Սև,  Միջերկրական, Էգեյան ու Մարմարա, նաև ծովագնացությունը` Բոսֆոր – Դարդանելի նեղուց։

Պատմում են, երբ Պոստդամում Թրումենը Ստալինին հայտնել է, որ Ամերիկան տիրապետում կործանիչ ռումբի ստեղծման տեխնոլոգիային, ապա ուշադիր հետևել է ժողովուրդների առաջնորդի արձագանքին։ Այնտեղ ներկա գտնող Չերչիլն ասել է, որ Ստալինը, հավանաբար, չի հասկացել, որ խոսքն ատոմային ռումբի մասին է։

Սակայն հայտնի է, որ նույն օրը Ստալինը հրահանգ է տվել մոտակա օրերին հանդիպում կազմակերպել Կուրչատովի հետ, ինչը ապացուցում է, որ Կրեմլը տեղյակ էր Սպիտակ Տան մտադրությունների մասին։ Հավանաբար, համարել են, որ ամերիկացիները, գիտակցելով հետևանքները, ջինին սափորից դուրս կթողնեն…

Խորհրդային բանակի Թուրքիա ներխուժելու աշխարհաքաղաքական դիվիդենդները

Ինչ վերաբերում է Փոքր Ասիային ու կոնկրետ Թուրքիային, ապա պատմական վարկածն այն մասին, որ Ստալինը մտադիր էր պահանջել Արևմտյան Հայաստանի տարածքների առնվազն մեկ մասի վերադարձը` 1921  թվականի Մոսկովյան պայմանագրի վերանայման դեպքում, վերջերս ավելի շատ կողմնակիցներ ունի։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունների վատթարացման ոչ թե պատճառ դարձավ, այլ հետևանք

Այն, որ Խորհրդային Միությունն իր հաղթանակի պահին պատրաստ էր ներխուժել Թուրքիա, որը հիտլերյան Գերմանիայի կողմնակիցն էր, տրամաբանական էր։ Ես նույնիսկ կասեի` օրինաչափ` հաշվի առնելով բոլոր քաղաքական դիվիդենդները։

Վերջերս մեծ աղմուկ հանած հակահետախույզ, Պետական անվտանգության կոմիտեի նախկին փոխգնդապետ Իգոր Ատամանենկոյի հարցազրույցը «Կոմսոմոլսկայա պրադվա» թերթին դրա ապացույցն է։ Նա ասում է, որ լեգենդար հայ հետախույզ Անդրանիկ Վարդանյանին ինքը` Միկոյանը, պատմում էր, թե ինչպես քաղբյուրոյի նիստին Ստալինը արդեն հանձնարարություն էր տվել Միկոյանին ու Մալենկովին մշակել Թուրքիայի այն մասի հետպատերազմյա վերադասավորումը, որը վերադարձվելու էր Հայաստանի, ավելի ճիշտ Խորհրդային Միության կազմ։

Վարդանյանը պատմել է թղթակցին, թե ինչ է ասել Ստալինը Պրեզիդիումի նիստին. «Թուրքերի գրաված հայկական հողերը կազմում են ժամանակակից Թուրքիայի տարածքի գրեթե մեկ երրորդը, ըստ էության, դրա ողջ հյուսիս–արևելյան մասը Կարսից մինչև Էրզրում ու դեպի արևմուտք։ Ընդ որում` Հայկական լեռնաշխարհը Վանա լճի հովտով`Թուրքիայի ամենապտղատու մասն է, որն այսօր կերակրում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև ողջ Փոքր Ասիային, այսինքն` թուրքերը հացաբույսերով են ապահովում բոլոր հարևան երկրներին` հարստանալով հայերի հաշվին։ Պետք է վերջ տալ մեր եղբայրական ժողովրդի կողոպտմանը» («Կոմսոմոլսկայա պրավդա», 2017 թ.օգոստոսի 5)

Կոստանդնուպոլիսի գրավումը Խորհրդային Միությանը հնարավորություն կտար վերահսկել Սև ծովի ցամաքային տարածքը։ Այդպիսի հեռանկարներից, մանավանդ, այն հետպատերազմյան տարիներին, երբ ԽՍՀՄ–ը ի վիճակի էր պայմաններ թելադրել ու ճակատագրեր որոշել, չեն հրաժարվում։

Հայկական կուսակցական իշխանություն Կարսի, Արդաղանի ու Ստամբուլի համար

Ես հատուկ ուշադրություն կդարձնեի հարցազրույցի այն մասին, որում ասվում է, որ նիստից հետո Անաստաս Միկոյանը հանձնարարեց Վարդանյանին պատրաստվել, որպեսզի ռազմական փուլից հետո գրավի Ստամբուլի քաղաքային կոմիտեի նախագահի պաշտոնը։

Суперлуние возле статуи Свободы в Нью-Йорке (США) - Sputnik Արմենիա
ԽՍՀՄ-ից հետո ԱՄՆ-ը համաշխարհային առաջնորդ չդարձավ

Հայտնի է նույնիսկ, որ 1945 թվականին Հայաստանի Կենտկոմի կազմում արդեն ստեղծվել էր Կարսի շրջկոմ, որի նախագահ էր նշանակվել Քոչինյանը։Խորհրդային տարիներին առանց Կրեմլի իմացության այդպիսի բան իրեն չէր կարող թույլ տալ և ոչ մի խորհրդային հանրապետություն։

Այն օրերի Հայաստանի ԿԿ նախագահ Հարությունովը ու նորընտիր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ VI–ը պաշտոնական միջնորդագրությամբ դիմել ու խնդրել էին Կարսի մարզի հարցը հասցնել Ստալինին ու Մոլոտովին։

Վրաստանի հանրապետության ղեկավարությունը այն ժամանակ արտահայտել էր Թուրքիայի հանդեպ իր տարածքային պահանջները։

Այնպես որ, կարելի էր վստահ ասել, որ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակից հետո խորհրդային ղեկավարությունը իրոք աչք ուներ Թուրքիայի տարածքների (Արևմտյան Հայաստանի) վրա։

Հարկավոր էր սպասել Կուրչատովի մշակումներին

Եվ միայն այս բանից հետո ամերիկացիները համարձակվեցին ռմբակոծել ճապոնական քաղաքները։ Հավանաբար, Թուրքիան պարզապես դիմել է արևմտյան կողմին, օգնություն է խնդրել ու պարզաբանել է իրավիճակը, որովհետև ինքն ինքնուրույն չէր կարող դիմադրվել խորհրդային ռազմական ներխուժմանը։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրն Անկարան ստիպված է լինելու լուծել. այլընտրանք ուղղակի չունի

Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծումը ստիպեցին Կրեմլին ժամանակային շտկումներ անել Արևմտյան Հայաստանի տարածքի վերադարձնելու հարցում, քանի որ հասկանալի դարձավ, որ ամերիկացիներն, անհրաժեշտության դեպքում, միջուկային զենք կկիրառեն խորհրդային բանակի դեմ, եթե այն Թուրքիայի տարածք ներխուժի։ Չէ՞ որ այն ժամանակ Խորհրդային Միությունը միջուկային զենք դեռ չուներ, թեև Կուրչատովի բյուրոն աշխատում էր ամբողջ ուժով։

Սակայն ԱՄՆ–ն չսահմանափակվեց միայն միջուկային ռումբերով։ 1947 թվականին ամերիկացիները Թուրքիային արտոնյալ վարկ են տրամադրում` թուրքական բանակի վերազինման համար։ Իսկ 1952 թվականին Թուրքիան ՆԱՏՕ ընդունվեց և դարձավ Արևմուտքի առաջադեմ երկրներից, Հյուսիսատլանտյան դաշինքի միակ անդամը, որը ԽՍՀՄ–ի հետ անմիջական սահման ունի։

…Եվ վերջում։ Չնայած պահպանված մեծ քանակությամբ արխիվային փաստաթղթերին ու վկայություններին, տեղական ու արևմտյան լիբերալ մամուլը, ինչպես և արևմտամետ փորձագետներն ու վերլուծաբանները, միշտ պնդում են, որ հետպատերազմյա Մոսկվան այդպիսի նախագծեր չի ունեցել, այդ պատճառով իմաստ չունի կապել Փոքր Ասիայի իրավիճակը Ճապոնիայի միջուկային ռմբակոծումների հետ։

Սակայն պետք է հասկանալ, որ այս պարոնները ցանկացած իրավիճակում կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի լռեցնեն այդ թեման, որն ակնհայտորեն ցույց է տալիս, ինչ ռազմական հանցագործությունների էր պատրաստ (հիմա էլ է պատրաստ) ԱՄՆ–ն, միայն թե չթողնի Ռուսաստանին (իսկ այն ժամանակ Խորհրդային Միությանը) ուժեղացնել իր քաղաքական ազդեցությունն արևմտյան ուղղությամբ։

Լրահոս
0