00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանը լուսավորվել է. գյուղացիները գոհ են, խանութպանները` դժգոհ

© Bright Border«Լուսավոր սահման»
«Լուսավոր սահման» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանը լուսավոր է, մարդիկ` գոհ։ Միակ դժգոհը խանութպաններն են. շիկացման լամպեր Տավուշի սահմանամերձ գյուղերում այլևս չեն վաճառվում։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի խանութում արդեն մի քանի ամիս է շիկացման լամպեր չեն վաճառվում։ «Լուսավոր սահման» ծրագրի արդյունքում գյուղացիներին տրամադրված լուսադիոդային լամպերից (ԼԵԴ)  հետո նախորդների պահանջարկն այլևս չկա։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը պատմում է, որ նախկինում տարվա ընթացքում մի քանի անգամ ստիպված էին լինում նոր լամպեր գնել, ինչը լրացուցիչ ծախս էր սահմանամերձ գյուղի բնակիչների համար։

«Այդ լամպերը շուտ–շուտ փոխում էին։ 100 դրամով էին գնում, թե 200 դրամով, ասում էին` ոնց կլինի, դեռ խանութից տուն չհասցրած պոկվում են»,–ասում է գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Նրա հաշվարկով միայն լամպի պարբերական գնումերի վրա գյուղացիներն այսօր տարեկան մի քանի հազար դրամ են խնայում։

Программа Светлая граница в армянских приграничных селах - Sputnik Արմենիա
Լույսը՝ էժան, սահմանը` լուսավոր

Իսկ լուսադիոդային լամպերը փոխելու կարիք գրեթե չի առաջանում։ Եթե նույնիսկ առաջանում է, դրանք ունեն 3 տարվա երաշխիք, և գյուղացուն անվճար են տրամադրվում։

Ինչ վերբերում է խնայված էլեկտրաէներգիային, գյուղացիների հաշվարկով լուսադիոդային լամպերի շնորհիվ իրենց ծախսը կիսով չափ նվազել է։

Ծրագրում ընդգրկված Վազաշեն գյուղի գյուղապետ Լորիկ Բադիրյանի հաշվարկով իրենց տան էլեկտրաէներգիայի ծախսը 2-3 անգամ նվազել է։

Գյուղապետի խոսքով, ծագրից միակ դժգոհողը գյուղի խանութի սեփականատերն է, որի խանութից արդեն մի քանի ամիս շիկացման լամպ գնող չկա։

«Ոչինչ, սեփականատերերը թող մի քիչ տնքտնքան, որ ժողովրդի համար լավ լինի»,– կատակում է Բադիրյանը։

«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ–ի նոյեմբերին և արդեն իրականացվել Տավուշի մարզի 8 և Արցախի 2 սահմանամերձ գյուղերում` Թալիշում և Մատաղիսում։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի 5–ական լուսադիոդային լամպ է տրամադրվում` 3 տարի երաշխիքային ժամկետով։

© Bright Border«Լուսավոր սահման»
«Լուսավոր սահման» - Sputnik Արմենիա
1/2
«Լուսավոր սահման»
© Bright Border«Լուսավոր սահման»
«Լուսավոր սահման» - Sputnik Արմենիա
2/2
«Լուսավոր սահման»
1/2
«Լուսավոր սահման»
2/2
«Լուսավոր սահման»

««Լուսավոր սահման»–ի շնորհիվ սահմանամերձ գյուղերում սկսել են ավելի համարձակ լույս վառել, առանց ավելորդ խնայողության»,– նկատում է ծրագրին իրականացնող «Շտիգեն» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«Եթե նախկինում մարդը կենտրոնացած էր խնայողության վրա, ասենք` մի սենյակում էին հավաքվում երեկոյան, որ խնայողություն անեն, հիմա հանգիստ լույս են վառում, երեխաները գնում են իրենց սենյակ դաս են անում, կինը խոհանոցում ճաշ է եփում, ամուսինը հյուրասենյակում հանգիստ հեռուստացույց է նայում»,– ասում է Շեկյանը։

Ծրագիրը, թեև իրականացվում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ, բայց ոչ պետական միջոցներով։ Ծրագրի ֆինանսավորումը գոյանում է բացառապես նվիրատվությունների շնորհիվ։

Տավուշից հետո կլուսավորվեն նաև Վայոց ձորի մարզի սահմանամերձ բնակավայրերը, եթե ծրագրի հեղինակներին հաջողվի անհրաժեշտ ֆինանսներ հայթայթել։

«Լուսավոր սահման»  նախաձեռնությունը մեկնարկել է 2016թ.-ի նոյեմբերին: Մինչ օրս հանգանակվել է շուրջ 21,5 մլն դրամ, որով գնվել է մոտ 13 735 լամպ և բաժանվել 12 սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

Լրահոս
0