ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Ուղիղ 55 տարի առաջ օգոստոսի 5-ին աշխարհը ցնցեց ХХ դարի, թերևս, ամենահայտնի հոլիվուդյան «սեքս սիմվոլի»՝ Մերիլին Մոնրոյի մահվան լուրը։ Նրա կերպարն իրական կյանքում շատ էր տարբերվում էկրանի կերպարից։ Sputnik Արմենիան մի քանի փաստ է ներկայացնում նրա կարճ, բայց բարդ կյանքից։
Մերիլինն անցկացրել է մանկությունը մանկատներում։ Նա 11 տարբեր ընտանիքում է ապրել։
Հենց Մերիլինն էր աշխարհահռչակ «Playboy» ամսագրի առաջին համարի շապիկի հերոսուհին։
Մերիլին Մոնրոն ուսուցիչ էր համարում ռեժիսոր Լի Սթրանսբերգին, որի ստուդիան նա ավարտել էր։ Մահանալուց առաջ Մոնրոն հենց նրան էր թողել իր ժառանգության մեծ մասը։
Բոլորից շատ Մոնրոն սիրում էր իր երրորդ ամուսնուն՝ դրամատուրգ Արթուր Միլլերին։ Նրա հետ ամուսնանալու համար Մոնրոն հուդիզմ էր ընդունել։ Միլլերի դավաճանությունը վերջնականապես ստիպել էր կորցնել վստահութոյւնը մարդկանց հանդեպ ու նրա ընկճախտի պատճառներից էր դարձել։
Չնայած «շիկահերի» ու «հիմարիկի» ամրապնդված կարծրապիտին՝ նրա անձնական գրադարանում ավելի քան 400 գիրք կար։ Նրա չափազանց մեծ սերը գրականության նկատմամբ իրականում թաքնված էր կրթության պակասով, ինչից նա շատ էր ամաչում։ Նրա սիրելի գրողների շարքում եին՝ Ֆրոյդը, Ֆ․Դոստոևսկին, Ս․Ֆիցջերալդը, Ա․Քամյուն, Ջ․Ջոյսը։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Մերիլինն աշխատում էր ավիացիոն գործարանում, որտեղ ստուգում էր անկարգելների սարքինությունը։ Հենց այնտեղ է նկատել նրան լուսանկարիչը, որը «թարմ» դեմքեր էր փնտրում։
«Անհանգրվանները» ֆիլմի նկարահանման վերջին օրը դերասան Կլարկ Գեյբլը հայտարարել է «Հիսուս Քրիստոս։ Ես երջանիկ եմ, որ նկարահանումները, վերջապես, ավարտվեցին, այդ Մոնրոն ինձ սրտի կաթվածի հասցրեց»։ Հաջորդ օրը Կրարկ Գեյբլը սրտամկանի ինֆարկտ ստացավ ու 11 օր անց մահացավ։