00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ընդհանրություն կա ՀՀ նախագահի, դանիացի հեքիաթասացի և Օբամայի միջև

© PanARMENIAN Photo / Անցնել մեդիապահոցМитинг оппозиционного Армянского народного конгресса
Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մարդիկ և իրադարձություններ» նոր նախագծում Sputnik Արմենիան կպատմի տվյալ օրը տեղի ունեցած հետաքրքիր միջադեպերի և այդ միջադեպերի կենտրոնում հայտնված հայտնի մարդկանց մասին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Թվում է` ոչ մի ընդհանուր բան չի կարող լինել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի, հայտնի գրող Հանս Քրիստիան Անդերսենի և ԱՄՆ–ի նախկին նախագահ Բարաք Օբամայի միջև։ Օգոստոսի 4. այս օրն է ծնվել է Օբաման, այս օրը մահացել է Անդերսենը, իսկ Տեր–Պետրոսյանը` ստանձնել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Sputnik Արմենիան ներկայացնում այս մարդկանց կյանքից հետաքրքիր, երբեմն հակասական փաստեր։

Հուսախաբ արած կուռքը

Ժամանակակից Հայաստանի պատմությունը լի է հիասթափություններով, և դրանցից ամենախորը, հավանաբար, կապված է Լևոն Տեր–Պետրոսյանի անվան հետ։

1990թ.–ի հենց այս օրը` օգոստոսի 4–ին, Լևոն Տեր–Պետրոսյանը ընտրվել է  ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ Ընտրությունները անցկացվել են չորս փուլով, մրցակիցը Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանն էր։ Հատկանշական է, որ բոլոր չորս փուլերն անցկացվել են մեկ օրում, ընտրական հանձնաժողովի անդամները ձայները հաշվել են մինչև ուշ գիշեր, իսկ դա հատուկ է արվել, որպեսզի հնարավոր լինի խուսափել Մոսկվայից եկող անցանկալի հրահանգներից։ Արդյունքում Տեր–Պետրոսյանը կարողացավ հաղթանակ տանել` հավաքելով ավելի շատ ձայներ, քան իր մրցակիցը։

Քաղաքական գործչի վարկանիշը, որը նաև Հայոց համազգային շարժման ղեկավարներից էր (Հայաստանի նախկին ամենախոշոր սոցիալ-քաղաքական կուսակցությունը`լիբերալ-դեմոկրատական ուղղվածությամբ – խմ.), աճել է երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ։

Տեր–Պետրոսյանն արժանացել է ազգի վստահությանը և 1991 թվականին ձայների 83,4%  ընտրվել է արդեն անկախ Հայաստանի նախագահ։ Բայց ընդամենը չորս տարում նա համազգային հերոսից դարձավ չարագործ…

Ավելի ուշ նախկին ղեկավարը փորձեց վերականգնել իր ազդեցությունը։ 2007 թվականին նա գլխավորեց ընդդիմադիր թևը և հայտարարեց, որ կմասնակցի նախագահական ընտրություններին։ Եվ չնայած 2008 թվականի ընտրություններում նա գրավեց երկրորդը տեղը` հավաքելով ձայների 21,50%–ը, բայց չկարողացավ վերականգնել ժողովրդի վստահությունը։

Հեքիաթասաց` ոչ մանուկների համար

Դժվար թե ամբողջ աշխարհում հնարավոր լինի գտնել ևս մեկ մարդու, ում անունն այդքան կապված լինի հեքիաթների հետ, ինչքան Հանս Քրիստիան Անդերսենի։ Երբեմն, թվում է, որ դա անուն չի ընդհանրապես, այլ կեղծանուն, հատուկ հորինված, որպեսզի մարդիկ, մանավանդ երեխանները սկսեն պատկերացնել կախարդական թռչող նավեր, տարօրինակ երկրներ, գեղեցիկ ջրահարսեր, խոսող կարպետներ։

Չնայած դրան, գրողի իրական պատկերն այդքան էլ ռոմանտիկ չէր. այն, ավելի շուտ, հակասական էր։ Անդրադառնալով Դանիայի ամենահայտնի գրողի կենսագրությանը`մենք հույս ունենք, որ երեխանները չեն կարդա այս նյութը (ժամանակակից չափանիշներով` այստեղ պետք է նշել տարիքային սահմանափակումը` 18+).

Թողնելով հսկայական ստեղծագործական ժառանգություն (հինգ վեպ, քսանից ավել պիեսներ, մոտ 170 հեքիաթ և այն)` Հանսն այդքան գրագետ չէր։ Այո–այո, հայտնի գրողը մինչև իր կյանքի վերջը գրում էր սխալներով։

Երկրորդը` չնայած Անդերսենը երեխանների համար գրել է համարյա 2 տասնյակ հեքիաթ, բայց նա երբեք երեխաններին չի սիրել. հետևյալ պատմությունն ապացուցում է դա։ Դանիայում գրողի հուշարձանը տեղադրել էին դեռ իր կենդանության օրոք։ Այսպիսով, հուշարձանի նախնական նախագիծը, որտեղ նա նստած է եղել աթոռին, շրջապատված երեխաններով, զայրացրել է գրողին։ «Ես մի բառ անգամ չէի ասի նման մթնոլորտում», – ասել է նա։

© Sputnik / Первенцев / Անցնել մեդիապահոցՀանս Քրիստիան Անդերսենի հուշարձանը
Памятник Гансу-Христиану Андерсену - Sputnik Արմենիա
Հանս Քրիստիան Անդերսենի հուշարձանը

Դրա համար իրականացվել է ուրիշ էսքիզ, և հիմա Կոպենհագենում տեղակայված արձանը գրողն է`գիրքը ձեռքին։ Նա նաև շատ էր զայրանում, երբ իրեն անվանում էին մանկագիր և ասում էր, որ հեքիաթներ գրում են ինչպես երեխանների, այնպես էլ մեծերի համար։

Անդերսենը մահացել է օգոստոսի 4–ին, 70 տարեկան հասակում և թաղված է «Ասսիսթենս» գերեզմանոցում Կոպենհագենում։

Առաջինն ամեն ինչում

Օգոստոսի 4–ին գեղատեսիլ Հավայան կղզիներում ծնվել է մի տղա, ում վիճակված էր դառնալ ԱՄՆ–ի առաջին սևամորթ նախագահը։ Այս մասին դեռ XVI դարում գրել է Նոստրադամուսն` իր մարգարեությունում:

2009 թվականի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի տարած հաղթանակը հովացրեց միլիոնավոր աֆրոամերիկացիների սրտերը։ Նրա հայրը սևամորթ ուսանող էր Քենիայից, իսկ մայրը սպիտակամորթ էր։ Ancestry.com հատուկ հետաքննությունն ապացուցել է, որ Ամերիկայի նախկին նախագահի մորական կողմն Ամերիկա հասած աֆրիկյան առաջին ստրուկներից են եղել։

© AFP 2024 / Joshua LOTT / AFPԲարաք Օբամա
Барак Обама выступил в Чикаго с прощальной речью - Sputnik Արմենիա
Բարաք Օբամա

Հատկանշական է, որ ԱՄՆ–ի նախկին նախագահը, լինելով Կոլումբիայի և Հարվարդի համալսարանների շրջանավարտ, եղել է նաև առաջին աֆրոամերիկացի խմբագիր Harvard Law Review համալսարանական հրատարակությունում։

Բացի դրանից, Օբաման` Էյզենհաուերի ժամանակներից ԱՄՆ առաջին ծխող նախագահն է եղել (նա թողել է ծխելը 2010 թվականի մարտին)։

Խաղաղության նոբելյան մրցանակակիր Օբամային անվտանգության գաղտնի ծառայության աշխատակիցները անվանում էին «դավաճան», իսկ նրա տատիկը փոքր ժամանակ նրան կոչում էր «արջուկ»։

Լրահոս
0