00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրին կրիմինալ չէ, գյումրեցին էլ «գործ տվող» չէ

© Sputnik / Armenuhi MkhoyanУбийство российского военнослужащего в Гюмри
Убийство российского военнослужащего в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին հանրապետության տարբեր տարածքներում, ըստ վիճակագրության, շատացել է հանցագործությունների թիվը, իսկ ավելի ստույգ՝ սպանությունների ու մարդկանց նկատմամբ բռնության դեպքերը, սակայն բոլորը կրիմինալ համարում են Գյումրին:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ճիշտ է, 2017 թվականի առաջին կիսամյակում մարզում արձանագրվել է 632  դեպք`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 544 –ի փոխարեն, բայց  հանցագործությունների թվի աճին զուգահեռ,  բացահայտումների թիվը ևս աճել է. անցած տարի արձանագրվել է բացահայտման 87 տոկոս, իսկ այս տարի՝ 88,4  տոկոս: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի  աճին զուգահեռ (նախորդ տարի 195 դեպք, այս տարի՝ 217), կա  բացահայտման ցուցանիշի աճ  մոտ 94 տոկոս:

Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Գյումրիում հայտնաբերվել է բենզալցակայանի աշխատակցի դին

Սպանության դեպքերը նվազել են. անցած տարի արձանագրվել է 5 դեպք, այս տարի՝ 4, որից 2-ը բացահայտված է, չբացահայտված 1 դեպքը կապված է անձի անհետ կորելու փաստի հետ, որի վերաբերյալ հաղորդում տվել են հարազատները: Չբացահայտված մյուս գործը վերաբերում է Արթուր Հարությունյանի սպանության գործին: Այս պահին այն գտնվում է նախաքննության փուլում: Կատարվում են բազմածավալ քննչական ու օպերատիվ գործողություններ:

Գյումրին երբեք էլ կրակոցների պակաս չի զգացել՝  վերջերս հնչած կրակոցների մասով Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց՝ շախմատի  տան մոտ հնչած կրակոցների փաստով կա հարուցված քրեական գործ և որպես մեղադրյալ ներգրավված անձ:

«Այս պահին ցուցում եմ տրվել, որպեսզի գործն ուղարկվի դատարան, իսկ «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքով կրկին հարուցվել է քրեական գործ, նաև ունենք որպես մեղադրյալ ներգրավված անձիք, ընդ որում, 2 անձ գտնվում է կալանքի տակ, որպես խափանման միջոց է ընդունվել  կալանավորումը, 1 անձ գտնվում է հետախուզման մեջ»,- ասաց Գաբրիելյանը։

Գյումրին «կրիմինալ»  համարողների հետ Կարեն Գաբրիելյանը համամիտ չէ.

«Գյումրին կրիմինալ  քաղաք չէ, ի՞նչ է՝ մյուս տարածքներում չունե՞նք հանցագործություններ։ Ընդհակառակը, մյուս տարածքներում առավել շատ են հատկապես ծանր հանցագործությունները՝ սպանությունների, ծանր մարմնական վնասվածքների  դեպքերը, իսկ մեր մարզում անցած տարի ունեցել ենք 15 դեպք ծանր մարմնական վնասվածք հասցնելու, իսկ այս տարի 2. դա կտրուկ նվազում է, ու այդ 2 դեպքն էլ բացահայտված է»:

Բայց գյումրեցին գյումրեցի չէր լինի, եթե չտարբերվեր մյուսներից.  հանցագործության մասին չի խոսում ոչ միայն մեղավոր, այլ նաև տուժող կողմը: Այդ փաստը Շիրակի մարզի դատախազի աթոռը զբաղեցրած բոլոր պատասխանատուներն առանձնացնում են: Այս անգամ էլ Կարեն Գաբրիելյանը դա հաստատեց:

Убийство ножом - Sputnik Արմենիա
Գյումրիում գիշերը կրկին դանակահարության դեպք է գրանցվել

«Մենք, իրականում, այդ մտահոգությունն ունենք մեր տարածքում, երևի մենթալիտետի հետ է կապված կամ չգիտեմ ինչ խնդիր է: Նույնիսկ դեպք ենք ունեցել, երբ տուժողը կամ տուժողի եղբայրը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել տվյալ դեպքին, հրաժարվում են ցուցմունք տալ կամ ցուցմունք են տալիս ոչ արժանահավատ»,- ասաց նա։

Մարզում, թեև վերջերս  «բենզինիստների» թիվը նվազել է, սակայն աճ է գրանցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առումով՝  այս տարի  առաջին 6 ամիսների ընթացքում 41  դեպք է գրանցվել անցած տարվա 34-ի փոխարեն: Այս տարի մարզում նաև 4 գործ հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 262  հոդվածի՝ պոռնկության հոդվածով:

«Այս պահին անձանց պոռնկության մեջ ներգրավելու հատկանիշներով ունենք հարուցված 4 քրեական գործ և որպես մեղադրյալ ներգրավված անձիք՝  գործերը գտնվում են նախաքննության փուլում»,-հավելեց Շիրակի  մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Լրահոս
0