00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Green Card»-ի խաղարկության վերջը եկել է

© Photo : Photo stockГрин карта, Виза США
Грин карта, Виза США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ վարչակազմի շարունակվող միգրացիոն բարեփոխումները կտարածվեն նաև «Green Card»-ի վրա: ԱՄՆ նախագահն իր գահակալության առաջին իսկ օրվանից, նաև դեռ նախընտրական քարոզչության ընթացքում չէր թաքցնում իր, մեղմ ասած՝ ոչ բարյացակամ վերաբերմունքը միգրանտների նկատմամբ:

Աննա Վարդանյան, Sputnik.

Եթե նախկինում ԱՄՆ կարող էին հասնել բոլոր հնարավորություն ունեցողները, բոլոր հնարավոր և անհնար պատնեշները հաղթահարողները,ապա հիմա Ամերիկայի դռները բաց կլինեն միայն ընտրյալների համար։ Իսկ ընտրյալը պետք է լինի խիստ կրթված։ Փաստորեն, Ամերիկան էլ ոչ թե աշխատուժի, այլ խելացի մասնագետի կարիք ունի։ Չի բացառվում, որ Թրամփի վարչակազմի նոր պահանջներով շուտով Միացյալ Նահանգներում էլ բարձրագույն կրթությամբ ու անգլերենի գերազանց իմացությամբ հավաքարարներ պահանջեն։

Փորձագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ՝ Թրամփի էմիգրացիոն քաղաքականությունը նրա ծրագրի  հերթական փուլն է և ամենևին էլ անսպասելի չէր:

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը ուզում է «Գրին քարտ» շնորհել միայն մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց

«Նա  դեռ վաղուց էր հայտարարել, որ պետք է վերանայել Միացյալ Նահանգների էմիգրացիոն քաղաքականությունը, քանի որ միգրանտները, որոնք գալիս էին Նահանգներ, աշխատանքային  մրցակցություն էին ստեղծում  նահանգների բնակիչների կամ ավելի վաղ մեկնած միգրանտների  միջև: Գրին քարտը, որպես խաղարկություն, կփոխվի ամբողջապես կամ որպես  միգրացիոն գործիք ընդհանրապես կվերանա: Եթե այս  օրինագիծն ընդունվի, կտարածվի 100 հազարավոր մարդկանց վրա, որոնք այս քարտի օգնությամբ հաստատվում էին միացյալ նահանգներում: Տարեկան 50 հազար քվոտա կար գրին քարտի վրա»-, ասում է Սարգսյանը:

Նոր կարգը երեկ ներկայացվել է «Սպիտակ Տանը», ունի չորս հիմնական սկզբունք. 1.սահմանել ունակությունների գնահատման համակարգ,

2.սահմանափակել կամ ընդհանրապես վերացնել «Green Card»-ի խաղարկությունը,

3.առաջնահերթություն տալ ընտանիքի անմիջական անդամներին

4.սահմանափակել փախստականներին տրվող կացության կարգավիճակը։

«Գործող կարգի համաձայն, եթե քաղաքացին  լրացնում էր հարցաթերթիկը, ուղարկում էր նկարը, դրանից հետո ընդամենը կանչում էին հարցազրույցի, որպեսզի ճշտեն՝ համապատասխան են լրացրած տվյալները, իրական տեսքն ու հարցաթերթիկում առկա  լուսանկարը։ Հիմա, եթե ընդունվի առաջարկվող նախագիծը, ապա մասնագետները պետք է ստուգեն, վերլուծեն ԱՄՆ մեկնել ցանկացողների հմտությունները, ունակությունները և այլն»,- պարզաբանեց Սարգսյանը:

Այդպիսով,նախկինում ԱՄՆ գրին քարտ էին կարողանում ձեռք բերել բոլորը՝ անկախ կրթական ցենզից և մասնագիտությունից, ապա հիմա, առաջին կետի համաձայն, միայն որակյալ մասնագետներն ու հատուկ ունակություններով օժտվածները կարող են մեկնել։ Այսինքն՝ ուղեղների արտահոսքի ևս մեկ ուղղություն կունենանք։

Լրահոս
0