ԵՐԵՎԱՆ, 3 Օգոստոս — Sputnik. Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հաղթանակով նշեց նորամուտն աշխարհի առաջնության ընտրական մրցաշար:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում մեր թիմը հյուրընկալեց Սլովակիայի ընտրանուն և համոզիչ հաշվով հաղթանակ տարավ՝ 75:61: Հայաստանի հավաքականի կազմում 22 միավորով ամենաարդյունավետ խաղացողն Ալան Հեսսն էր, մրցակցի թիմում՝ Ռադոսլավ Ռանչիկը 20 միավորով:
Օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է Շվեդիային: