00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլյան քառօրյայի մասնակից զինվորին դիմավորում են ամբողջ բակով

Բաժանորդագրվել
Արտակ Սարգսյանի ընտանիքն անհամբեր սպասում էր նրա` բանակից վերադարձին: Բայց Արտակը որոշել էր ընտանիքին անակնկալ մատուցել և նախօրոք չէր տեղեկացրել իր գալու մասին: Միայն մի քանի ժամ առաջ հարազատներն իմացան, որ Արտակը գալիս է:

Մութն ընկել էր, արդեն երեկոյան մոտ ժամը տասն էր: Արտակի մայրը՝ տիկին Ռոզան, քույրը՝ Լուսինեն` երեխայի հետ, փողոցում սպասում են նրան: Անհամբերությունից նրանք չեն կարողանում իրենց տեղը գտնել:

Վաղարշակը` Արտակի հայրը, Ռուսաստանում է, նա անընդհատ զանգում է, որպեսզի իմանա, թե ուր հասավ որդին: Կանայք նույնպես անընդհատ զանգահարում են, փորձում են կապ հաստատել Արտակի կամ Արտակի ընկերների հետ, որոնք պետք է նրան դիմավորեին:

Տիկին Ռոզան պատմում է, որ տղան մասնակցել է ապրիլյան քառօրյային: Այն ժամանակ նրան խրախուսել էին արտահերթ արձակուրդով: Ծառայության և ապրիլյան օրերի մասին Արտակը չի պատմել, միշտ ասել է`ամեն ինչ լավ է:

Հարազատներն իրենք մի քանի անգամ գնացել են Արտակին տեսնելու: Մայրը պատմում է, որ ավագ որդին ծառայել է 10 տարի առաջ, այս տարիների ընթացքում բանակը փոխվել է: Նրա խոսքով՝ սար ու ձորի տարբերություն կա, ծառայությունը դեպի լավն է գնացել:

Մինչ մենք խոսում ենք, տիկին Ռոզան ուշադիր նայում է բակով անցնող բոլոր մեքենաներին` հույս ունենալով նրանցից մեկում տեսնել իր տղային: Վերջապես հայտնվում է իր մեծ տղայի` Հովհաննեսի մեքենան, որից դուրս է գալիս Արտակը` ծաղիկները ձեռքին:

Հարազատները սեղան են գցում ու զուգահեռ հասցնում են մի քանի բառ փոխանակել Արտակի հետ: Նա խոստովանում է՝ դեռ չի հավատում, որ եկել է տուն, որ ծառայությունն ավարտվել է:

«Ուզում եմ, որ բոլոր ծառայողներն անվնաս գան հասնեն իրենց ընտանիքներին։ Այո, բանակում ամենալավ ու սպասված օրը վերջին օրն է, այն օրը, երբ դու վերադառնում ես տուն»–ասում է Արտակը։

Նա չի ուզում հիշել ապրիլյան դեպքերը, ասում է՝ ծանր օրեր էին:

Խոսակցության ընթացքում համեստ տոնական սեղանը պատրաստ է: Բուն «բանակի քեֆը» հետո կլինի: Իսկ հիմա հարևաններն են եկել` աչքալուսանքի, հնչում է առաջին կենացը:

Արտակի եղբայրը գնում է պապին բերելու: Տիկին Ռոզան ասում է՝ ամենաշատը Արտակին պապն է սպասել: Երկար սպասված հանդիպման ականատեսն ենք դառնում և մենք:

Ջերմ հանդիպումից հետո հնչում է Նապոլեոն պապի կենացը:

«Առողջություն ու հաջողություն քեզ, որդի՛ս։ Ապրես, ծառայեցիր, հայրենիքի հանդեպ պարտքդ կատարեցիր և վերադարձար։ Հիմա միշտ հաջողության մեջ լինես»,–ասում է պապը։

Այս կենացից հետո մենք հեռանում ենք` թույլ տալով ընտանիքին և հարազատներին նշել Արտակի վերադարձն ամենամոտ մարդկանցով ու առանց տեսախցիկի:

Լրահոս
0