00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չիրազեկվածությունը՝ կոռուպցիայի աղբյուր. անձնագրային հերթական նորությունը

© Sputnik / Aram NersesyanПаспорт
Паспорт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ օտարերկրյա պետությունում վավերականության նշում ստանալ կարելի է սահմանային ցանկացած կետում:

Դիանա Հարությունյան, Sputnik.

Շատ լրատվամիջոցներ գրեցին, որ սահմանին  այսուհետ է հնարավոր ստանալ ելքի վիզան: Մեզ հետ զրույցում Մնացական Բիչախչյանը տեղեկացրեց, որ տեղեկատվության այսպիսի ընկալումը թյուրիմացություն է, որովհետև նշված կարգը գործում է արդեն երեք տարի: Ամեն տարի մեծ թվով քաղաքացիներ հենց այդպես են ստանում հանրապետությունից դուրս գալու իրավունքը:

«Այսպիսի հիշեցումներ արվում են տարին մի քանի անգամ: Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել հին նմուշի անձնագրով և չի դիմել այսպես ասենք, ելքի վիզա կամ թույլտվություն ստանալու, իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար: Թե՛ օդանավակայանում, թե՛ սահմանային մյուս անցակետերում այդ գործողության համար պարզապես պետք է վճարել ավելի շատ»,– հիշեցնում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Паспорт - Sputnik Արմենիա
Անձնագրերի ժամկետները չեն երկարաձգվի. Ի՞նչ պետք է անեն նման անձնագրեր ունեցողները

Ի տարբերություն անձնագրային ծառայություն դիմելու, այս դեպքում, բացի  յուրաքանչյուր տարվա համար  1.000- ական դրամ պետտուրք վճարելուց, գանձվում է նաև միանվագ 10.000 դրամ, անկախ վավերականության նշում կատարելու տարիների քանակի: Իսկ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ: Զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` դա հավաստող փաստաթուղթն է պետք ներկայացնել:

Բոլորովին վերջերս կառավարությունը որոշեց՝ հին անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարաձգվի: Արդեն այսօրվանից չի գործում հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարով երկարաձգելու դրույթը:

Մնացական Բիչախչյանը, սակայն, նկատառում ունի՝ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ երկարաձգել են անձնագրերի ժամկետները, կարող են հանգիստ լինել, դրանք ուժը չեն կորցնի:

«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներով, իսկ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, արգելվում է անձնագրի ժամկետները երկարաձգել և անձնագրերում որևէ կնիքով հավաստել ժամկետների երկարաձգումը: Մեր երկրում պրակտիկայում խնդիրներ էին առաջանում, անձիք ներկայանում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզաները, այդ երկրները չէին տալիս մուտքի վիզաներ, եթե անձնագրերի ժամկետը երկարաձգված էր»,-դեռ տասն օր առաջ Sputnik Արմենիային պատմել էր  Բիչախչյանը:

Փաստ է, որ եթե անգամ այս որոշումը չկայացվեր, միևնույն է, Եվրոպա մեկնելու համար քաղաքացիները պետք է փոխեին հին անձնագրերը։ Այ, սա է նորությունը: Ելքի վիզայի ստանալու մասին լուրն ուղղակի հիշեցում՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:

«Որքան քաղաքացին անտեղյակ է, այնքան մեծ է կոռուպցիայի վտանգը: Իրազեկման հետ կապված խնդիրներ կան, ու հենց նաև սա էր պատճառը, որ հրապարակվել էր ելքի վիզաների մասին հիշեցումը»,–ասում է Բիչախչյանը:

Իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում, Մնացական Բիչախչյանը հորդորում է, անպայման, հայտնել իրենց:

Լրահոս
0