00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծեծկռտուք դատարանում

CC BY-SA 2.0 / verkeorg / Legal gavel on a law bookМолоток судьи, архивное фото
Молоток судьи, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում կողմերը ծեծկռտուք են սկսել։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղեկացնում է tert.am-ը:

Այսօրվա դատական նիստին գործով տուժող Էմմա Աբրահամյանը, որը մահացած Եղիշե Խաչատրյանի մայրն է, պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Նրան հարցեր էին ուղղում ամբաստանյալի պաշտպանները: Ամբաստանյալ Խաչատուր Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հարցրել է Էմմա Աբրահամյանին, թե ինչպես է օգնել որդուն և միաժամանակ նկատել, թե որտեղից ու ովքեր են եկել:

«Վեցն էլ հարձակվել ու ծեծում էին որդուս, իսկ մի պահ ինձ թվում էր, թե գալիս են օգնելու»,- ասաց Աբրահամյանը:

Հերթական հարցի ժամանակ նիստերի դահլիճում նստածներից մեկը միջամտեց, թե դատարանը չի՞ տեսնում, որ հարցաքննվող կինը հուզվում է. «Մեղք չի՞ էս կինը»:

Այդ միջամտության հաջորդեց կողմերի միջև փոխադարձ հայհոյանքներն ու ծեծկռտուքը:

Դատարանը որոշեց «պատժել» «Սասնա ծռերի» փաստաբաններին - Sputnik Արմենիա
Սասնա ծռերի դատն անցավ լարված մթնոլորտում

Ամբաստանյալների հարազատները մեղադրում էին տուժող կողմին, որ սուտ ցուցմունքներով դատապարտել են տալիս երիտասարդներին: Դատական կարգադրիչներն ու ոստիկանության ծառայողները մեծ դժվարությամբ կարողացան կողմերին բաժանել ու հեռացնել նիստերի դահլիճից:

Հարազատներն իրար վրա առարկաներ էին նետում, հարվածում միմյանց:

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետի հատկանիշներով, ինչպես նաև ՔՕ-ի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:

Հուլիսի 4-ին,ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:

Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը:

Լրահոս
0