Սերյոժա Ալեքսանյան
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ երեկ թշնամին կրակ է բացել ու այրել դեռ բերքը չհավաքած ցորենի դաշտերը։
«Մոտ 3 հեկտարի չափ ցորենի մեծ մասն այրվել է։ Երեկ կրակել են, այրել դաշտը, մտնելն անհնար է։ Նախորդ անգամ կոմբայնի վրա էին կրակել, հետո մարդկանց վրա կրակեցին։ Էլ այդ դաշտերը չենք մտնի, հիմա հիմարություն կլինի կրկին կենդանի ուժ տանելը»,–ասաց Սերյոժա Ալեքսանյանը։
Գյուղապետի խոսքով` այս տարի բերքահավաքի ժամանակ հակառակորդն ավելի ակտիվ է եղել, ավելի շատ են գնդակոծել, քան նախորդ տարիներին։