00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիչ ծնվում են, շատ մահանում ու արտագաղթում. Հայաստանը մեկ տարում 15 000 քաղաքացի է կորցրել

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծնունդները նվազել են, մահերն` ավելացել, արտագաղթն էլ շարունակվում է. Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. 2017թ–ի ընթացքում Հայաստանից հեռացել և այլևս չի վերադարձել 8700 մարդ։ Սրանք սա պաշտոնական վիճակագրության ցուցանիշն է։ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն` անցյալ տարվա հուլիսի 1-ի համեմատ ՀՀ բնակչության թիվը նվազել է 15 000–ով և այժմ կազմում է 2 979 900 մարդ։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվը պակասել է, որը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, մահացության աճով։ Բնականաբար, այս իրավիճակում միգրացիայի ազդեցությունն ավելի մեծ է։ Եթե նախորդ տարիներին բնական հավելաճն ավելի մեծ էր և ինչ–որ ձևով կոմպենսացնում էր բնակչության պակասը, ապա այս տարի բնական հավելաճը նվազել է, և միգրացիայի ազդեցությունն ավելի նկատելի է դարձել»,– ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Ընդ որում, ամենից քիչ երեխաներ են ծնվում Սյունիքի մարզում է, ամենից շատ` Երևանում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

Продуктовый магазин - Sputnik Արմենիա
Սպառողներն արտագաղթել են կամ փող չունեն

Մահվան դեպքերը ամենաքիչը գրանցվում են Երևանում և Գեղարքունիքում, ամենաշատը` Լոռու և Վայոց Ձորի մարզերում։ Հայաստանցիներն ամենից շատ մահանում են սրտանոթային և օնկոլոգիական հիվանդություններից։

«57.3%-ը արյան շրջանառության հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերն են, 18.7%-ը` նորագոյացություններով, 6.9%-ը` շնչառական հիվանդություններով, 5.9%-ը` մարսողական համակարգի հիվանդություններով  և 3.3%-ը դժբախտ պատահարներով ու թունավորումներով պայմանավորված մահվան դեպքերն են»,– ասաց Կույումջյանը։

Մինչ Հայաստանի քաղաքացիների թիվը մեր երկրում նվազում է, արտասահմանյան մի շարք երկրների քաղաքացիներ Հայաստանի իշխանություններից ապաստան են հայցում։ Պաշտոնական տվյալներով, այս տարի Հայաստանում ապաստան են հայցել Սիրիայի 25 քաղաքացի, 9–ը` Ուկրաինայի, 7-ը`Կուբայի, 7-ը`Իրանի, 4-ը` Ադրբեջանի քաղաքացիներ։

Որպես փախստական Հայաստանում կացության իրավունքն են ստացել նաև Սիրիայի 33, Ուկրաինայի` 3, Իրաքի` 3, Իրանի` 2, Եմենի`1 քաղաքացու։

Ընդհանուր առմամբ, 2017թ–ի ընթացքում Հայաստանում կացության իրավունք է ստացել 2055 օտարերկրացի։

Լրահոս
0