ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել իր ֆեսյբուքյան էջում` նորվեգական «Վալերենգայի» հետ ընկերական խաղից հետո։
«Շնորհակալություն Սկանդինավիա, ջերմ ընդունելության համար»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Վալերենգայի» դեմ:
Մխիթարյանը մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, իսկ 44-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նրա փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին: