00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վախեր, որոնք խանգարում են հանգստին

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցМитинг оппозиции "За честные выборы" в Москве
Митинг оппозиции За честные выборы в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանգիստը կազմակերպելու և շրջագայության մեկնելու հարցում շատ մարդկանց խանգարում են տարբեր տեսակի ֆոբիաները։ Ինքնաթիռի և ավիավթարների հաճախ հանդիպող վախերի շարքում ավելացել են ևս երկուսը։ Հանգստի մեկնումից հետո աշխատանքը կորցնելու ֆոբիան և վախը` չկարողանալ հանգիստը կազմակերպել երազածի պես։ Վերջինս, ի դեպ, զավեշտալի իրավիճակի առիթ կարող է դառնալ։

Ամալյա Պապյան, Sputnik

Բնական է, որ ծովափնյա քաղաք կամ այլ երկիր մեկնելու համար մարդը ստիպված է օգտվել փոխադրամիջոցներից, սակայն ինչպես վարվել, եթե գլուխ է բարձրացրել անհաղթահարելի վախը։ Ֆոբիա շքերթում առաջին հորիզոնականում է ավիաֆոբիան (վախ ինքնաթիռից), երկրորդում ավտոֆոբիան է (վախ ավտովթարներից)։

Цирк ужасов Circus Of Horrors - Sputnik Արմենիա
Ժամանակակից ֆոբիաների տարատեսակները

Ավիաֆոբիա ունեցողները պետք է հիշեն, որ այսօրվա փոխադրամիջոցները բավականին վստահելի են և դժբախտ պատահարների զգալի մեծամասնությունը տեղի է ունենում մարդկային գործոնով պայմանավորած և ոչ տեխնիկայի խափանման պատճառով։ Ստացվում է, որ վախենալով ինքնաթիռ նստել, մենք պետք է վախենանք նաև ցանկացած այլ երևույթից, որում կարող է լինել մարդկային գործոնը, հետևապես, ամեն ինչից։

Վախերի՝ առավել լայն տարածում ստանալու հարցում մեղքի մեծ բաժին ունեն լրատվամիջոցները։ Լսարանի ուշադրությունը գրավելու համար անդադար խոսում են դժբախտ պատահարների մասին։ Որն է անհրաժեշտությունը հայաստանաբնակ քաղաքացու համար լսել Մոզամբիկում տեղի ունեցած վթարի մասին, այն էլ ոչ սթափ վարորդի պատճառով։

«Հարկավոր է զանազանել զգուշացված լինելը վախեցած լինելուց։ Չափազանց մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա ստանալը կարող է դառնալ ֆոբիայի առաջացման պատճառ»,- ասում է հոգեբան Իրինա Ծատուրյանը։

Ֆոբիա կոչվածը բնածին թե ձեռքբերովի հիվանդություն է՝ դժվար է ասել։ Եթե փորձենք վերլուծել անկախ ընկերությունների վիճակագրական տվյալները, հավանաբար, այն ձեռքբերովի է, քանի որ մեծահասակների շրջանում վախերը շատ ավելի տարածված են, քան երեխաների մոտ։ Բացի այդ, երեխաների պարագայում ֆոբիան շատ ավելի արագ է ենթարկվում բուժման, քան մեծահասակների դեպքում։

Այս փաստը արձանագրելով, հոգեբանը նշեց, որ մանկական վախերի մեծամասնության պատճառը հենց ծնողներն են։ Օրինակ` մանկահասակ երեխան, տեսնելով մոր վախը երևույթի հանդեպ, ենթագիտակցաբար ընդօրինակում է այն։ Ստացվում է, որ մանկահասակ երեխայի ֆոբիայի հետ աշխատանքը հարկավոր է սկսել ծնողից։

Аттракцион Пещера ужасов в парке имени М. Горького - Sputnik Արմենիա
Հետազոտություն. դաժանությունն ու ֆոբիաները գենետիկ բնույթ են կրում

Ինչ վերաբերում է առավել տարածված ավիաֆոբիային, ապա սա թաքնված վախն է բարձրությունից, որն էլ իր հերթին դժբախտ պատահարի ականատես կամ մասնակից լինելու հետևանք է։ Երբ մարդը սթրես է ապրում և չի հաղթահարում այն ամբողջությամբ, ապա սթրեսը, վերակերպարանափոխվելով վախի, անցնում է թաքնված շրջանի և կարող է անսպասելի գլուխ բարձրացնել։ Նույնը վերաբերում է կլաուստաֆոբիային (վախ փակ տարածքներից) և ցանկացած այլ վախի։ Որևէ ֆոբիա ունենալու համար պարտադիր չէ զգալ, տեսնել կամ լսել կոնկրետ այդ իրավիճակին առնչվող դժբախտ պատահար։

Յուրաքանչյուր վախի հիմքում ընկած է մահվան վախը, հետևապես, ֆոբիա կարող է առաջանալ յուրաքանչյուր իրավիճակում, որտեղ մարդը ենթագիտակցաբար զգում է կյանքի վտանգ։ Մահվան վախը բոլոր ֆոբիաների անտեսանելի, խորքում թաղված վախն է, որն ունեն բոլոր մարդիկ։ Կյանքի վտանգի ֆոբիան կարելի է նույնացնել ինքնապաշտպանական, ինքնագոյության (самовыживание) բնազդի հետ, որը բնորոշ է բոլոր մարդկանց։ Մահվան վախը, հատկապես, տարածված է տարեց մարդկանց մոտ։

ԿՈՄԻՏԱՍԱԳԵՏ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՅ ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
Շահնազարյան. «Կոմիտասին տանջում էին մշտական վախերը»

Կա վախի ևս մեկ ինքնատիպ տեսակ. արձակուրդի մեկնելու վախ, որը պայմանավորված է աշխատավայրում բացակայությամբ։ Նման վախ ունեցողները հաճախ կրկնում են, թե առանց իրենց աշխատավայրում քաոս և խոտանի տեղատարափ կսկսվի, սակայն դա այդպես չէ։ Իրականում, հանգստի մեկնելու ֆոբիան բացատրվում է ինքնակարևորմամբ և աշխատանքը կորցնելու վախով, ինչն, իհարկե, միահյուսված է կուտակած գումարը վատնելու, կորցնելու վախի հետ։ Արձակուրդ վերցնելու վախ ունեցող մարդիկ, սովորաբար, լինում են աշխատասիրության չափն անցած մարդիկ, որոնց ֆոբիան, որպես կանոն, ուղեկցվում է նևրոզներով։

Վախի բոլորովին նոր տեսակ է ի հայտ եկել: Դա արձակուրդը ուզածի պես կազմակերպել չկարողանալու ֆոբիան է, որը շատ նման է բարդույթի։ Վախի այս տեսակն իր արտահայտությունը գտնում է սոցիալական ցանցերում՝ օգտագործելով տեխնիկական հնարավորությունները։ Մարդը, որը երկար տարիներ երազում է հանգստանալ արտերկրում, սակայն չունի ֆինանսական հնարավորություն, բարդութավորվում է։ Բարդույթին գումարվում է ընկերների սոցցանցեր ներբեռնած լուսանկարներն իր երազանքների քաղաքից և, խնդրեմ, ֆոբիան պատրաստ է։ Վախի նորագույն տեսակ ձեռք բերած մարդը դիմում է fotoshop կոչվածին՝ իր պատկերը տեղավորելով անհասանելի թվացող հանգստի վայրում։

«Ես նման դեպքի ականատես եղա»,- պատմում է Իրինա Ծատուրյանը,- «երբ մարդն իր լուսանկարը տեղադրեց սոցցանցում այնպես, իբրև թե Մալդիվյան կղզիներում է գտնվում և րոպեներ անց հանդիպեց ընկերոջը երևանյան փողոցներից մեկում: Ստելիս մնացեք տանը, հակառակ դեպքում կարող եք նոր ֆոբիա էլ ձեռք բերել»,- կատակելով հորդորում է հոգեբանը:

Լրահոս
0