00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետրոս Էսապյանի պահածոյի գործարանը Երևանում

© нац.архивАнрапетутяна 9. Старый Ереван
Анрапетутяна 9. Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան շարունակում է ներկայացնել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Երևանի նահանգում գործող արտադրությունները: Այդ շարքի հերթական հրապարակումը պատմում է Պետրոս Էսապյանի պահածոների գործարանի մասին:

Եթե անցնեք Երևանի Հանրապետության փողոցով, ապա, անպայման, ուշադրություն դարձրեք վերջերս վերականգնված, թիվ 9 հասցեում գտնվող սև տուֆից շենքին: Հենց այդ շենքում և նրա հարակից տարածքում է 20-րդ դարի սկզբին գործել Պետրոս Էսապյանի պահածոյի մեխանիկական գործարանը, որն առաջինն էր ոչ միայն Երևանի նահանգում, այլ նաև ամբողջ Անդրկովկասում։

Магазин напитков в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի «Ջրերի խանութների» հետքերով

Պետրոս Էսապյանը (Էսապով) ծնվել է Երևանում 1871 թվականին: Նրա հայրը պտղատու այգիների խոշոր սեփականատեր Մարտիրոս (Մարտին) Էսապյանն էր: Նորագավիթում գտնվող Էսապյանների ծիրանի, դեղձի և սալորի այգիները մեծ եկամուտ էին բերում, սակայն Արարատյան դաշտավայրի այդ բարիքները Երևանի նահանգի սահմաններից դուրս արտահանումը մշտապես խնդիրներ էր առաջանցում: Ապրանքը՝ թարմ միրգը, շուտ էր փչանում, քանի որ այն ժամանակ դեռ չկային տեղափոխման համար անհրաժեշտ սառնարանային սարքավորումներ: 

Երբ Պետրոսն ավարտում է Երևանի արական գիմնազիան, հայրը նրան ուղարկում է Եվրոպա՝ ուսում ստանալու, մասնագետ դառնալու և հայրենի քաղաք վերադառնալու պարտադիր պայմանով: Պետրոսը լիովին արդարացրեց հոր ակնկալիքները. Եվրոպայում նա սովորում և մասնագիտանում է մրգերի կոնսերվացման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Վերադառնալով Երևան, Պետրոս Էսապյանը սկզբում հիմնում է մրգային չրերի ու պահածոների պատրաստման իր առաջին փոքր արտադրամասը և կարճ ժամանակամիջոցում հաջողությունների հասնում:

© нац.архивՊետրոս Էսապյանի պահածոյի գործարանի փաստաթուղթ
Анрапетутяна 9. Старый Ереван - Sputnik Արմենիա
Պետրոս Էսապյանի պահածոյի գործարանի փաստաթուղթ

1903-ին Էսապյանը հիմնադրում է արդեն իր մրգային պահածոների և խտացված պտղանյութի (պյուրե) արտադրման գործարանը, որտեղ տեղադրվում են Եվրոպայից բերված հատուկ տեխնոլոգիական մեքենաներ: Հենց այդ թվականն էլ համարվում է Երևանի նահանգում առաջին մասնագիտացված պահածոյի գործարանի հիմնադրման տարեթիվը:

Գործարանը տեղակայված էր Հանրապետության (նախկինում՝ Գուբերնսկայա) և Դեղատան փողոցների խաչմերուկին հարող հատվածում՝ զբաղեցնելով բավականին մեծ տարածք: Ներկայումս մասամբ պահպանվել և վերականգնվել է գործարանի միայն կենտրոնական մասնաշենքը, որի մասին արդեն ասվեց:

Улица Вазгена Саргсяна. Здание лимонадной фабрики Ласто Хачатура Гиланяна - Sputnik Արմենիա
Խաչատուր Գիլանյանի երևանյան լիմոնադը

Շուտով Էսապյանի գործարանի արտադրանքը հայտնի է դառնում նաև Երևանի նահանգից դուրս. դրան մեծապես նպաստեց բեռնափոխադրումների երկաթուղով կազմակերպումը, որը զգալիորեն դյուրացրեց ապրանքների արտահանման գործընթացը: Ուշագրավ է նաև այն փաստը, որ Պետրոս Էսապյանը մեծ կարևորություն էր տալիս իր արտադրանքի գովազդման և պատշաճ կերպով ներկայացման խնդիրներին, և դա հանգեցրեց նրան, որ պահածոյի գործարանի նմուշները սկսեցին ցուցադրվել միջազգային տարբեր ցուցահանդեսներում և արժանացան բարձր պարգևների:

Առաջին պարգևը Էսապյանի գործարանը ստացավ 1905-ին՝ Բելգիայում կայացած գյուղատնտեսական ցուցահանդեսում ստանալով ոսկե մեդալ և պատվոգիր: 1907 թվականին երևանյան գործարարի արտադրանքը ստանում է արդեն միանգամից երկու պարգև՝ գրան-պրի Լոնդոնում և ոսկե մեդալ Վիեննայում կայացած միջազգային ցուցահանդեսներում, իսկ ահա 1908-ին՝ առաջին մրցանակ և դիպլոմ Հռոմի ցուցահանդեսում: Հաջողությունն, իսկապես, մեծ էր՝ հայկական հողի բարիքների յուրահատուկ և անկրկնելի համն ու բույրը գերել էր եվրոպացիներին:

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Հանրապետության 9 հասցեն
Анрапетутяна 9. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանի Հանրապետության 9 հասցեն

Բայց այդ ամենը Էսապյանը դեռ բավարար չէր համարում, նա ցանկանում էր էլ ավելի ամրապնդել իր ֆիրմայի առաջատար դիրքն արդեն ողջ Հարավային Կովկասում: 1911 թվականին Էսապյանն իր գործարանում ներդնում է մեխանիկական սարքավորումների հոսքագիծ՝ գերմանական արտադրության բարձրակարգ մեքենաներով, որն առաջինն էր Անդրկովկասում:

Գործարանը սկսեց արտադրել նաև կոնսերվացված պտղանյութի լցոնման և երկարաժամկետ պահպանման համար անհրաժեշտ ապակյա և թիթեղյա տարաներ ու փականներ: Դա նույնպես կարևոր էր, մինչ այդ դրանք ներկրվում էին դրսից: Էսապյանի գործարանի արտադրանքն արդեն մեծ ծավալով արտահանվում էր Ռուսաստանի տարբեր քաղաքներ ու Եվրոպա և ուներ բավականին մեծ պահանջարկ: Բացի ավանդական մրգային տարատեսակ պահածոներից՝ ծիրան, դեղձ, սալոր և այլն, գործարանում արտադրվում էր նաև լոլիկի մածուկ և թթու դրած վարունգ:

Здание Правительства Первой Республики Армении - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1921-ին, գործարանն ազգայնացվեց: Սակայն համապատասխան բարձրակարգ մասնագետների բացակայության պատճառով Պետրոս Էսապյանին որոշ ժամանակ անց ստիպված են լինում հետ կանչել գործարան, որտեղ նա իր հիմնադրած սեփական գործարանում աշխատեց որպես սովորական մասնագետ-խորհրդատու մինչև 1935 թվականը: Էսապյանը մահացավ 1939 թվականին, 68 տարեկան հասակում:

Վերջում փաստենք, որ Պետրոս Էսապյանը Երևանի այն արժանավոր և եզակի զավակներից է, որն իր քրտնաջան գործունեության շնորհիվ 20-րդ դարասկզբին ճանաչելի դարձրեց հարազատ քաղաքը Եվրոպայում, սակայն նրա անունն այսօր քչերին է հայտնի: Հուսով ենք, որ այդ բացը մի օր, անպայման, կլրացվի և առաջին հերթին՝ իր իսկ հիմնած նախկին պահածոյի գործարանի պատին համապատասխան հուշատախտակի տեսքով:

Լրահոս
0