ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Լրագրողների միջև շախմատի թիմային առաջին մրցաշարն անցկացվեց հուլիսի 29-ին Երևանի «Նարվա» շախմատի դպրոցում:
«Կաիսա» (շախմատի աստվածուհին և հովանավորը) թիմի կազմը համալրել էին Sputnik Արմենիայի ներկայացուցիչներ Դավիթ Գալստյանն ու Արա Նալբանդյանը, ինչպես նաև «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի լրագրող Ռուբեն Մարգարյանը:
Վեց հաղթանակ տանելով և հնարավոր 12 միավորից հավաքելով 12 թիմային միավոր (երկուական միավոր թիմի յուրաքանչյուր հաղթանակի համար)` «Կաիսան» բացարձակ թիմային չեմպիոն դարձավ:
Մրցաշարի արդյունքում «Կաիսա» թիմը պարգևատրվեց մեդալներով և գավաթով:
Երկրորդ տեղը զբաղեցրեց «Գամբիտ» թիմը, իսկ երրորդը` «Չորրորդ իշխանություն» թերթի ներկայացուցիչները:
Մրցաշարի կազմակերպիչներն են` օտարերկրյա լրագրողների ասոցիացիան` Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ և «Նարվա» շախմատի դպրոցի ղեկավար Նարեկ Վարազդատյանը: