ԵՐԵՎԱՆ, 28 Հուլիս — Sputnik. Ֆինլանդիայի մայրաքաղաքում վարորդն ավտոմեքենան քշել է ամբոխի վրա։ Կա մեկ զոհ, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով իրավապահ մարմիններին։
Հայտնում են նաև, որ մի քանի մարդ է տուժել։ Նրանց թիվը չի նշվում։
Գործակալությունը տվյալներով` ավտոմեքենայի ղեկին տղամարդ էր նստած, նրան ավելի ուշ ձերբակալել են։ Նախնական տվյալների համաձայն` տղամարդը գտնվել է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ։
Միջադեպի մանրամասները պարզում են։