ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։
Ղամբարյանը մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքից: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև «Իջևան» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը։ նա նաև նշել է, որ թշնամու կրակոցների պատճառով Ոսկևան գյուղում դադարեցվել է արտերի հունձքը։