1999 թվականից մեր երկրում ներդրվել է հեպատիտ Բ-ի պատվաստում: Դրա արդյունքում երեխաների մոտ արձանագրվել է հիվանդացության 140 անգամ նվազում։ 2017 թվականին մինչև 14 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել։
2015 թվականին ներդրված վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերահսկման և կանխարգելման նպատակային ծրագրի շնորհիվ էլ նկատելի է սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազում։ Եթե 2008 թվականին հիվանդների թիվը 111–ն էր, ապա հիմա` 37–ը։