Արթուր Նիկոյան
Ապօրինի ներկրված ապրանքի իրացման համար առաջին հերթին մեղավոր են վաճառողները, որոնք առանց համապատասխան փաստաթղթերի պատրաստակամություն են հայտնում իրացնել կասկածելի ծագմամբ ապրանքը, համոզված է ՍԱՊԾ Բուսասանիտարական հսկողության տեսչության պետ Արթուր Նիկոյանը։
«Մենք որոշակի սահմանափակում այս պահի դրությամբ չունենք, որ ասենք` արգելվում է Ադրբեջանից սննդամթերքի ներմուծումը, բայց և չունենք գեթ մեկ դեպք, երբ քաղաքացին օրինական ճանապարհով փաստաթղթեր ներկայացնի սահմանային պետական վերահսկողության սահմաններում և նրան թույլատրվի սննդամթերք ներմուծել»,– ասաց Նիկոյանը։
Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։