«Ենթատեքստ» հաղորդաշարի հյուրն անդրադառնում է աշխարհի ամենախելացի դրամապանակի՝ Volterman-ի ստեղծման պատմությանն ու նրա գերհնարավորություններին՝ տեղեկացնելով, թե ուր է հասել նոր ստարտափի միջազգայնացման գործընթացը:
Արվեստագետ Ազատը սեփական դրամապանակը, իսկ շատ հաճախ էլ հեռակառավարման վահանակը կորցնելուց հետո որոշում է ստեղծել կորցրածը գտնելու արդյունավետ մեխանիզմ: Տեղեկետավական տեխնոլոգիաների ոլորտում նա ստեղծել է տեսակի մեջ եզակի՝ Volterman «խելացի» դրամապանակը, որի միջոցով կարելի է ոչ միայն գտնել կորցրած դրամպանակը, այլև ՝լիցքավորել հեռախոսի մարտկոցը: Եթե հեռախոսն ու դրամապանակն իրարից հեռու են, ազդանշան է գալիս։ Նույնիսկ եթե անջատված է հեռախոսի ձայնը, այս գործառույթի ժամանակ այն միանում է եւ տեղեկացնում, որ դրամապանակը ձեզ մոտ չէ: Հնարավոր է նաև հակառակը՝ դրամապանակի միջոցով գտնել հեռախոսը: Իսկ եթե երկուսն էլ կորել են՝ կարելի է մտնել volterman.com կայք ու տեսնել, թե որտեղ են ձեր իրերը:
GPS համակարգով էլ քարտեզի միջոցով հնարավոր է տեսնել՝ որ քաղաքում կամ փողոցում է ձեր դրամապանկը:
«Ենթատեքստ» հաղորդումը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM 106.0):
Հաղորդաշարի հեղինակը Լուսինե Մկրտչյանն է։